Լրագրող Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ ադրբեջանակակն կողմն օկուպացված տարածքներում շինարարություն է իրականացնում։
«Քարվաճառում կառուցվող թունելն է ` Տողասար-Մռավ: Այն ունի 11,6 կմ երկարություն:
Հասկանում եք, թե սրանց թունելների սխեման ինչ պատկեր ունի:
Գետնի տակով էլ են Արցախը շրջափակում … Սրա դեմն առնելու մի ձև կա մենակ:
Սաղ թունելները փլվելու են, մեր օդն էլ են փակվելու։ Կանչեք ձեր սրտի երգչին, թող գա հրապարակում #կանցերտ տա..»,- գրելէ լրագորղը։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում էին, որ շուտով պատրաստ կլինի այսպես կոչված «Հաղթանակի» ճանապարհը, որը սկիզբ է առնում թշնամու կողմից օկուպացված Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքից և ավարտվում Շուշիում։
Ճանապարհի ընդհանուր երկարությունը 101 կիլոմետր է։ Այդ հատվածում ադրբեջանցիները երեք կամուրջ են կառուցել, թունել փորձլ և նշում են, որ շուտով ճանապարհը շահագործման կհանձնվի։
Մեկ այլ ճանապարհ էլ ադրբեջանցիները դեպի Քարվաճառ են կառուցում։ Այն սկիզբ է առնելու Գյանջային (Գանձակ) հարող Գյոգյոլի շրջանից և անցնելով Մռավի լեռնաշղթայի միջով, հասնելու դեպի Քարվաճառ։ Նշվում է, որ այս ճանապրհի մի մեծ հատված՝ 11.6 կմ. թունելային է լինելու։ Թուրքական և ադրբեջանական շինարարական ընկերություններն արդեն ակտիվ աշխատում են այդ հատվածում, պայթյուններ իրականացնում փորվող թունելում։
Բելլա Լալայանի էջից