«Ներկաները» հայրենադավ են, իսկ «նախկին-ներկաները»՝ կրկնակի հայրենադավ, քանզի վերջիններս անում են այն, ինչը կգերադասեր չանել ազնիվ «նախկինը…». Սենոր Հասրաթյան
Advertisement 1000 x 90

«Ներկաները» հայրենադավ են, իսկ «նախկին-ներկաները»՝ կրկնակի հայրենադավ, քանզի վերջիններս անում են այն, ինչը կգերադասեր չանել ազնիվ «նախկինը…». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից.

«Երբ հանրության «հավատավոր» շերտին համոզում են, որ մեր այսօրվա դժբախտությունների պատճառը «նախկիններն» են, ես, կարծես, սկսում եմ ընդունել այս «արդարացումը…»: Ընդունում եմ, քանի որ ականատեսն եմ մի իրողության, երբ ընդամենը երեկ նույն այդ «նախկիների» շարքում էին նաև նրանք, ովքեր զբաղեցնելով բավականին պատասխանատու պաշտոններ (ՀՀ նախագահ, Գլխավոր դատախազ, ԿԸՀ նախագահ……), այսօր էլ շարունակում են ոչ միայն մնալ նույն պաշտոններում, այլև իրենց «հանդուրժողականությամբ>> ու «հավատարմությամբ» փայլում են ավելի մեծ ջանասիրությամբ, քան դա դրսևորում էին «նախկինների» ժամանակ…

Այսուհանդերձ… իրական «նախկիները» նրանք են, ովքեր չեն հարմարվում իրենց ստեղծածն ավերող «ներկաների» և նրանց հետ հանցավոր համագործակցության մեջ մտած «նախկին-ներկաների» պետականաքանդ գործընթացներին… «Ներկանները» հայրենադավ են, իսկ «նախկին-ներկաները»՝ կրկնակի հայրենադավ, քանզի վերջիններս անում են այն, ինչը կգերադասեր չանել ազնիվ «նախկինը…»:



Նման նյութեր