«Ադրբեջանի պատասխանը Նիկոլ Անհողին». Գագիկ Համբարյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ադրբեջանի պատասխանը Նիկոլ Անհողին». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.

«Ադրբեջանի պատասխանը Նիկոլ Անհողին

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը օգստոսի 27-ին կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածի փակմանը հայտարարեց. «Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը»։ Նիկոլ Անհողը Էյվազլի է անվանում մեր տարածքում գտնվող Որոտան, իսկ Չայզամի՝ Շուռնուխ գյուղերը, որոնք ապօրինաբար նվիրել է Իլհամ Ալիևին։

Նիկոլական երեսփոխան DJ Էդիկը մեկ օր անց մեկնաբանելով Նիկոլի հակահայ «զառանցանքը» նշել է. «Վարչապետն ադրբեջանական տեղանուններ է նշել՝ շեշտելու համար, որ Ադրբեջանը հայկական տարածք չի ներխուժել»։

Այո՛, մեր պատմական հայրենիքի տարածքները թուրքական տեղանուններով արտաբերելոն Նիկոլը, նախ՝ պաշտպանում է Բաքվին և Իլհամին և երկրորդը՝ լեգիտիմացնում է իր հանցագործությունները՝ մեր տարածքների նվիրումը Բաքվին։

Ի՛սկ ինչպես պատասխանեց Բաքուն Նիկոլի այս թրքամետ քծնանքին և Ալիևի հաստ աղիքում տեղավորվելու հերթական փորձին։ Մի քանի օր անց Բաքվի հասարակական տրանսպորտում տեղադրված էկրանների վրա ադրբեջանական իշխանությունները Հայաստանի տարածքում գտնվող քաղաքները և մարզերը թուրքական անուններով էր ներկայացնում, օրինակ՝ հորդորելով քաղաքացիներին այսուհետ չասել Շիրակ, այլ ասել Շոռեյել, Լոռին՝ Բորչալիսի, Սյունիքը՝ Զանգեզուր, Մասիսը՝ Զանգիբասար, Վարդենիսը՝ Բասարգեչար և այլն։

Այսպիսով, Իլհամ Ալիևը Նիկոլ Անհողին հասկացրեց, որ որքան էլ իրեն քծնի միևնույն է դա որևէ արդյունք չի տալու։

Հետաքրքիր է, Նիկոլն ու իր Էդիկը ինչպե՞ս կմեկնաբանեն այն, որ իրենք Հայաստանի և պատմական Հայաստանի տարածքները թուրքական տեղանուններով են արտաբերում, իսկ նույն ադրբեջանցիները մեր երկրի բնակավայրերը և մարզերը թուրքական անուններով են կոչում»։



Նման նյութեր