Ինչու է Երևանի երթևեկը պարբերաբար կաթվածահար լինում. 5 պատճառ և ավելի շատ լուծումներ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ինչու է Երևանի երթևեկը պարբերաբար կաթվածահար լինում. 5 պատճառ և ավելի շատ լուծումներ. armeniasputnik.am

Երևանը Հայաստանի խոշորագույն տրանսպորտային և լոգիստիկ հանգույցն է։ Բնակիչների, ինչպես նաև երկրաչափական պրոգրեսիայով մեքենաների թվի ավելացումը հանգեցրին նրան, որ մայրաքաղաքը, ըստ էության, կորցրեց «պիկ ժամ» հասկացությունը։ Քաղաքային ճանապարհները կարող են ծանրաբեռնված լինել օրվա ցանկացած ժամի։ Պատճառները շատ են, լուծումները՝ նույնպես, բայց դրանցից ոչ մեկը հնարավոր չէ իրականացնել առանց պատշաճ ֆինանսավորման։

Իրավիճակը ճանապարհներին

Պաշտոնապես պիկ ժամեր են համարվում 08:00-09:00, 13:00–15:00, 18:00-19:00։ Եթե այդ ժամերին խցանումները դեռ ինչ–որ կերպ հիմնավորված են` մարդիկ աշխատանքի/տուն են շտապում, կամ դուրս գալիս ընդմիջման ժամին, ապա մյուս ժամերին խցանումների պատճառը հաճախ ՃՏՊ–ներն են։

Այսպես 2021 թվականի առաջին եռամսյակում Երևանին բաժին է հասել երկրի բոլոր վթարների կեսը` 433։ Դրանց թիվը մեքենաների ավելացմանը զուգահեռ աճել է. միայն 2019 թվականին երկիր է ներմուծվել 208 հազար ավտոմեքենա (2020 թվականը համավարակի պատճառով ցուցանիշային չէ, քանի որ ընդամենը 14 հազար մեքենա է ներկրվել)։

Միջինից մի փոքր բարձր կենսամակարդակ ունեցող գրեթե յուրաքանչյուր ընտանիք 1-2 ավտոմեքենա ունի։ Վաճառելու նպատակով երկիր ներմուծված մեքենաների մի մասը դեռ կանգնած է ավտոշուկայում, բակերում և նույնիսկ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում և ավտոկայանատեղիներում։

Մեզ չհաջողվեց տեղեկություն ստանալ պիկ ժամերին ճանապարհային երթևեկի և ճանապարհների խտության մասին։ Երևանի քաղաքապետարանում և ճանապարհային ոստիկանությունում հայտնեցին, որ նման ուսումնասիրություններ չեն իրականացվել։ Ինչո՞ւ։ Որովհետև հաշվարկող տեխնիկա և մասնագետներ չկան։

Ի՞նչն է հանգեցրել նման բարդ իրավիճակի ճանապարհներին։ «Երևաննախագիծ» ՓԲԸ–ի տնօրեն Սիրեկան Օհանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում մի շարք պատճառներ նշեց. մայրաքաղաքը շրջանցող և ուղիղ ճանապարհների (քաղաքի ռելիեֆային առանձնահատկություններից ելնելով) բացակայությունը, ճանապարհային երթևեկության կանոնակարգման հետ կապված խնդիրները, կարմիր գծերի (կայանելու վճարովի տեղեր) ոչ արդյունավետ բաշխումը։

«Քաղաքում ռելիֆեի պատճառով շրջանային ճանապարհներ չկան, ծայրամասերից մեքենաները կենտրոն են իջնում ուղիղ ճանապարհով։ Մի փոքր ՃՏՊ, և քաղաքը կանգնած է»,– ասում է Օհանյանը։

«Քաղաքում ռելիֆեի պատճառով շրջանային ճանապարհներ չկան, ծայրամասերից մեքենաները կենտրոն են իջնում ուղիղ ճանապարհով։ Մի փոքր ՃՏՊ, և քաղաքը կանգնած է»,– ասում է Օհանյանը։

Նա համեմատում է դա զարկերակում առաջացած թրոմբի հետ, ինչը արգելափակում է արյան հոսքն անոթներով։ Իրավիճակը վատթարացնում են նաև Իրանից և Վրաստանից եկող ու մայրաքաղաքով անցնող բեռնատարները, քաղաքով անցնող միջքաղաքային ճանապարհները։ Օրինակ, Կապանից Գյումրի հասնելու համար մեքենաները Երևան են մտնում։ Այդ պատաճռով մասնագետները կարևոր են համարում քաղաքը շրջանցող ճանապարհների կառուցումը։

Մայրաքաղաքի կենտրոնական զարկերակները բեռնաթափել կարող է առանց լուսացույցների և կանգառների արագընթաց մայրուղին, որը սկիզբ կառնի Սարալանջից և կհասնի «Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղուն։ Այդ ժամանակ բեռնատարները կամ միջքաղաքային տրանսպորտը չեն խառնվի կենտրոն գնացող հիմնական ճանապարհների հետ։

Մայրուղին մասնակի լուծում է։ Փորձագետը կարծում է, որ իսկապես քաղաքը կարելի է բեռնաթափել` ծայրամասերը կենտրոնի հետ միացնող մետրոյի լրացուցիչ ճյուղեր կառուցելով։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am