Երկու ընկեր` Ազատ Գևորգյանը և Հայկազ Մկրտչյանը ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի առաջին կուրսում միասին էին սովորում, բայց մտերմացան Լուսակերտի ուսումնական գնդում, դարձան անբաժան ընկերներ։ Երկուսն էլ 2019-ի հունվարին էին զորակոչվել բանակ։
Հայկազին ճանաչում եք, նրա մասին ես գրել էի։
Լուսակերտում 6 ամսի ծառայելուց հետո Ազատը ծառայության է անցնում Հադրութում, Հայկազը՝ Տավուշի Մեհրաբներում։
Նոյեմբերի 5-ին Ազատենց դասակին իջեցրել են Շուշի,, ամսի 7-ին ընկել են շրջափակման մեջ, բայց շարունակել են համառ մարտեր մղել: Ասում են, որ Շուշի տանող ճանապարհին սպայական կազմը Ազատենց լքել է ու թողել մենակ, բայց դրանից տղերքը չեն ընկճվել ու շարունակում են պայքարը։ Ընթացքում Ազատը հասցնում է վիրակապել վիրավոր զինվորներին, օգնություն ցույց տալ, բայց ինքն էլ վիրավորվում է։ Շուշիի ձոր իջնելու ճանապարհին Ազատին մենակ են թողնում ու չեն վերադառնում օգնության։ Վիրավոր վիճակում զանգում է իր ծանոթ բժշկին, վերջինս խորհուրդ է տալիս ոչ մի դեպքում չքնել, փորձել խնայել ուժերը, որ հնարավոր օգնության հասնելուց ուժ ունենա ասելու իր գտնվելու վայրը։ Այդպես էլ Ազատը վիրավոր վիճակում, արնաքամ լինելով մահանում է Շուշիի մատույցներում, նոյեմբերի 8-ին կամ 9-ին, հստակ հայտնի չէ…
Իր տղայի դին Ազատի հայրը և քեռին երկար ժամանակ չեն կարողանում գտնել։ Փնտրում էին Արցախում, սակայն գտել էին Սովետաշենի դիահերձարանում, ճանաչելի վիճակում… զինվորական գրքույկը՝ գրպանում… դեկտեմբերի 2-ին…
Մինչ զոհվելը Ազատը ծնողներից իմացել էր, որ ընկերը՝ Հայկազը, վիրավորվել է և հոսպիտալում պայքարում է կյանքի համար։ 11 օր կյանքի համար պայքարելուց հետո Հայկազը անմահացավ նոյեմբերի 9-ին, հիվանդանոցում։ 2 ընկեր լքեցին այս երկրային կյանքը գրեթե միաժամանակ… Գուցե Հայկազը զգացել էր ընկերոջ մահը… գուցե չէր ուզել նրան մենակ թողնել այնպես, ինչպես վարվել էին մարտական ընկերները…
Հայկազի մասին այստեղ՝ Ծառայության 2 տարիների ընթացքում 2 պատերազմ տեսավ Մկրտչյան Հայկազը. նա կռվեց մինչև վերջ ու անհամացավ հրադադարից մեկ ժամ առաջ
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից