Դիանա Վասիլյանի ֆեյսբուքյան էջից.
«Տեսնելով այսօրվա «իշխանության» դավադիր քայլերը և մարդկանց արձագանքը՝ կարելի է ենթադրել, որ իրենց բացարձակ չի հետաքրքրում ոչ միայն պետությունը, այլ նաև հայ մարդը։ Դա հստակ երևում է ազգային ինքնության պահպանման ու կրթության քաղաքականությունից։
Ուշքի գալ է պետք, քանի ուշ չէ: Ցավով պետք է նշեմ, որ պատմության մեջ դեռ չէր գրանցվել ընդունելության քննությունների նման՝ ողբալի արդյունք, երբ Մայրենի լեզվի քննությունը չի հաղթահարում դիմորդների 13.77%:
Դա հետևանքն է կրթության ոլորտի կտրուկ անկման և արժեհամարկարգից շեղվելու։
Անձի մասին կարելի է դատել նրան առավել բնորոշ արժեքներով։ Իսկ ինչ վերաբերում է ազգային արժեքներին, դրանք բախտորոշ նշանակություն ունեն։
Ըստ Գ. Արծրունու, եթե դաստիարակության մեջ չեն արտահայտված ազգային առանձնահատկություններն ու օբյեկտիվ նպատակը, ապա աճող սերնդի զարգացումն ու ձևավորումը անհարիր է ազգային շահերին։
Նման ազգի զավակները զրկվում են ազգային դաստիարակությունից, իսկ ժողովուրդը ազգային ինքնուրույնությունից, քանի որ նա կորցնում է իր դեմքը՝ ազգային բոլոր հատկանիշներով հանդերձ։
Ազգը, մնալով առանց արժեքային, ավանդութային դաստիարակության և առանց կրոնի, քայքայվում է, և վերածվում ամբոխի:
Ցավոք այսօր մենք բախվել ենք մի իրականության, որտեղ հենց այդ նույն ազգային դաստիարակության և կրթության պակասի հետևանքով մի ստվար զանգված վերածվել է՝ ամբոխի։
Կրթությունն ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգագործել աշխարհը փոխելու համար։ Ն. Մանդելա»: