«Արփինե Հովհաննիսյանի հետ այցելել էինք Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի երեխաներին տեսության համ էլ փոքրիկ Հայկի 2-ամյակն էր». Արամ Գևորգյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Արփինե Հովհաննիսյանի հետ այցելել էինք Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի երեխաներին տեսության համ էլ փոքրիկ Հայկի 2-ամյակն էր». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Երեկ Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի փոքր որդու՝ Հայկի ծննդյան 2-ամյակն էր։ Օրեր առաջ իմ կողմից շատ սիրված Arpine Hovhannisyan-ը առաջարկեց նվերներով գնալ Դավիթի երեխաներին այցի, համ էլ Հայկոյի ծնունդը կշնորհավորենք։

Գնացինք։ Դե պատկերացրեք էրեխեքի ուրախությունը։ Դավիթի մայրը՝ տիկին Լիդան էլ էր այնտեղ: Շատ զգացված էր ուշադրության համար։

Իրականում տիկին Հովհաննիսյանը էդքան էլ կողմ չէր, որ ես էս մասին գրեի, բայց ես պնդեցի, որ անպայման պետք է մարդիկ տեսնեն ու իմանան, որ հերոս տղերքի զավակները անուշադրության մատնված չեն։ Իրենց հիշում ենք, իրենց ուշադրության կենտրոնում պահում։ Իմ ֆեյսբուքյան ընկերներն էլ պարբերաբար ֆինանսական աջակցություն են տրամադրում, ու շատերը պնդում են, որ անանուն մնան։

Ու, երբ տիկին Հովհաննիսյանն առաջարկեց գնալ, երեխաներին անակնկալ մատուցել, միտս եկավ տիկին Լիդայի խոսքերը, որ ասում էր. «Դավոս միշտ ասում էր՝ մամ, աշխարհում լիքը լավ մարդիկ կան, ուղղակի մենք իրենց չենք ճանաչում»։

Հիմա արդեն կամաց-կամաց ճանաչում ենք, Դավ ջան։ Բայց երանի այդպես էլ առիթ չլիներ ճանաչելու։ Երանի դու լինեիր քո զավակների կողքին, քո այդքան սիրած Արցախում։ Նրանց ծննդյան օրերի տոնական տրամադրությունը դու ապահովեիր։ Ցավով ունենք այս իրողությունը։ Մենք քո տեղը չենք լրացնի, բայց մեր ուժերի ներածին չափով ամեն բան կանենք, որ քո երեխաները ոչ մի բանի կարիք չունենան։

Հ.գ Դանիին էս անգամ չկարողացանք համոզել գար, նկարվեր։ Խորացել էր իր նվեր ստացած լեգոների մեջ»



Նման նյութեր