Անկախութեան «գունագեղ-ի» առիթով…
Advertisement 1000 x 90

Անկախութեան «գունագեղ-ի» առիթով…

«Զարմանալի չէր երբ մեր ազգի գլխաւոր վախկոտ անձնատուր ԴԱՒԱՃԱՆԸ յայտարարեց Հայաստանի անկախութիւնը 9 միլիարդ դոլար պարտքի ֆոնին, 2.5 միլիոն դոլար ծախսով «գունագեղ եւ մասշտաբային» ձեւերով տօնելու համար։ Ինչի՞ զարմանալ, երբ այս բառերը մտային իմաստութեան մեծադիր ուղեղ ունենալու կարիք չունեն որպէսզի հասկանան թէ ինչպէս է պարբերական ներկայացումով փորձում կոծկել մի կողմից իր դաւաճանութիւնն ու հայրենածախումը, իսկ միւս կողմից շարունակի իր նման անասնամիտ հետեւորդներին տեսարաններով կերակրել, ծափ զարնել տալ ու լռեցնել..։

Է՜հ, ի՞նչ ասեմ. երբ գլխաւոր դաւաճանին պաշտօնում վերահաստատող տգէտ ու անձնապաշտ զանգուածի մօտ տան պատերից կամ նրանց գրպաններից դուրս, ՀԱՅՐԵՆԻՔի գաղափարը իմաստ ու գոյութիւն չունի։ Նրանց «աստուածը» փորն է, գրպանն է ու նրանց տեսարաններով ու սուտ խոստումներով կերակրող միակ ու անկրկնելի թուրքի դիմաց ծնկած ու վնգստացող «փաշինօղլուն»։ Նա խոստացել է ձեր հարեւան երկրի հետ խաղաղութեան նոր դարաշրջան սկսել եւ «կոմունիկացիաներ» բացել, ըստ իր բացառիկ հայերէնին…։

Ադրբեջանի հետ խաղաղութի՞ւն…։ Դուք վաղ թէ ուշ ուշքի կգաք երբ իմանաք որ Ադրբեջան կոչուած պետութիւնը, ձեր արեւմտեան հարեւանին նման ՀԱՅԱՏԵԱՑ, մարդակեր, գիշատիչ, ցեղասպան երկիր է ուր ՀԱՅի գոյութիւնը բացառւում է։ (Երանի միայն այսքանը հասկանաք)…։ Նրանց փոքրիկներից մինչեւ մեծահասակների մտքերը, հոգիները, սրտերը սրսկուած, տոգորուած ու լիացած են ՀԱՅԱՏԵԱՑՈՒԹԵԱՄԲ։ Նրանց նպատակը Հայաստանի քարտէսից հետզհետէ ջնջումն է եւ Հայ ժողուրդին տարագրումը դէպի Ռուսաստան, Եւրոպա կամ այլ վայրեր, (ճիշտ այն ձեւով որ կատարուեց արեւմտահայաստանի հետ, 1915-ից յետոյ)։

Դուք եթէ փափաքում էք խաղաղութիւն հաստատել Ադրբեջանի հետ, նախ պէտք է ունենաք ղեկավար ու առաջնորդ որ ոչ թէ լինի ՎԱԽԿՈՏ, ՍՄՔԱԾ, միլիարդների համար հայրենիք ծախած ու թուրքին ծախուած Ալիեւի նման ֆաշիստ հայատեացի նուաստացումներին ու սպառնալիքներին չպատասխանող ճղճղան գոռգոռացող անգրագէտ դրածոն։ Էրդողանի պէս թուրք ցեղասպանին ու միջազգային ահաբեկչին ոտքերի դիմաց ընկած, աղաչականի զզուելի, տղմաթաթախ երկիր ներկայացնողի դերին մէջ, ամբողջ ցեղասպանուած ազգ մը ցեղասպանին դիմաց նուաստացնողին ու ոտատակ անողին, որին երեւի լաւ որակել է իր ակնոցաւոր հաստագլուխ շնակից գաղափարակիցներից մէկը… «ԹՈՒՐՔԻ ՇՈՒՆ..»…։ (Նրա բառերը)..։

Սրա՞ համար էք անկախութիւն նշում, ով գունագեղք անհայրենիք խլեակք… թուրքի շուն լինելո՞ւ համար…։

Հայաստանը պէտք է ունենայ անվախ, հեռատես, դիւանագէտ ՈՒԺԵՂ ղեկավար որ Հայաստանը հզօրացնի, ու փոխանակ ձեր ներկայ «էլչիբէյի» պէս թուրքերի դիմաց ծնկի գայ ու նրանց ոտները լզի..՝ լինի եռագոյն դրօշի ու դրան ներկայացնող ահարկու, ուժեղ բանակի ու միլիոնանոց ազգ-բանակի գլխաւոր ներկայացուցիչը ու ջարդի մէջքը ադրբեջանական բանակին ու նրանց հովանաւորող ամէն թուրք ճիւաղի, մարդակեր ֆաշիստի, զօրքի, բանակի, ազգի ուժով ու կարողութեամբ։ Մենք ո՛չ թէ տկար ազգ ենք, այլ տկար ենք մեր ընտրութիւնների մէջ, մեր փորապաշտութեան, անձնապաշտութեան եւ միակ ու անկրկնելի անհայրենիք մտածելակերպի մէջ։

Թուրքերը ամէն օր ձեզ չեն յաղթում որովհետեւ «ահաւոր ուժեղ են ու անկասելի»։ Նրանք ձեզ յաղթում են որովհետեւ դու Հայ ժողովուրդ քո գլխին կարգել ես գլխաւոր դաւաճան, անպէտ ղեկավար, բաժանարար, խուլիգան անհայրենիք հայհոյալից իր խլեակների խմբի «գունագեղ», թրքասէր, սրիկաների մի խումբ, որն պատրաստ է նահատակների կողմից արիւնով գնուած հողի ամէն զիջողութեան ու հայրենակործանման, հայաթափման, իր աթոռի ու պաշտօնի համար…։

Հայաստանի փոխարէն որեւէ ԻՆՔՆԱՅԱՐԳ ու ԱՆԿԱԽ երկիր բացարձակապէս կը մերժէր որեւէ երկխօսութիւն Ադրբեջանի նման ատելավառ ու ցեղասպան երկրի հետ, մինչեւ որ արմատական փոփոխութիւններ տեղի ունենան սոյն երկրի կրթական, քաղաքական, ընկերային, լրագրական, զինուորական եւ ամէն տեսակ մակարդակների վրայ, փոխելու այդ ատելութիւնն ու ֆաշիստական մերժողականութիւնը։ Իսկ չփոխելու պարագայում, նրանց ցոյց տար իր սպառնալից ու հարուածող ատամները որոնցով կարող է չէզոքացնել ամէն ադրբեջանցու ու սպառնալ սատկացնել, ջնջել, ոտքի տակ տրորել նրանց ու նրանց հայատեաց թուրք-ֆաշիզմը..։ Եւ ոչ թէ երկիրդ ներխուժած թշնամին չկարողանալ հեռացնել… Սրա՞ համար էք անկախութիւն նշում, ով գունագեղք անհայրենիք խլեակք…

Բացարձակ անմարդկային ստորնութիւն, ու հակաքրիստոնէական գետնաքարշ սրիկայութիւն է, հազարաւոր նահատակուած ու սպանուած մեր երիտասարդների գերեզմանների տեսադաշտին «գունագեղ ու մասշտաբային» տօնակախմբութիւն կատարել, նրանց սգաւոր, սրտաբեկ, կործանուած ծնողներին անարգել ու անպատուել այդ քայլով։

Ահռելի լպրշութիւն է, երբ Բաքուի բանտերում հարիւրաւոր երիտասարդներ ահաւոր չարչարանք, նուաստանք, թուք, ծեծ, հայհոյանք, ու ֆաշիստական ճամբարային կեանք են տեսնում եւ ՄԵՌՆՈՒՄ են ԱՄԷՆ օր, երբ ձեր երկրի անպէտ, սրիկա, պատմական դաւաճան կապիտուլյանտը յաւակնում է յայտարարել թէ. «նրանք մեզ կը ներեն..»։ Ու մի մարդամէկը դա յայտարարի «հնարուած տեսարաններ»…։

…Ո՞նց թէ քեզ ու քո աւազակախմբին նրանք կը ներեն ով ստախօս, բռնաւոր, հայ ժողովրդի թշնամի, երբ այդ գերիներից ոմանք դանակներով են մորթուել ոչխարի պէս, ոմանք ծեծի տակ են սպանուել, ոմանք թքով, մէզով, կղանքով ու աւազով հաց են ուտում ամէն օր, ոմանք Քրիստոսի նման չարչարւում են ամէն օր… խելագարութեան հասնող չարչարանքի, աղաղակի, ծեծի ու հարուածի, նուաստացումի ու կմախքացումի աստիճանին մտածելով միայն մահուան մասին…. ով հակաքրիստոնեայ, Եկեղեցու թշնամի եւ մեր հայրենիքի դաւաճան…։ Սրա՞ համար էք անկախութիւն նշում, ով գունագեղք անհայրենիք խլեակք…

Փոխանակ խոնարհութեամբ ծնկի գաք Աստուծոյ ու ազգին դիմաց, ձեր հՊԱՐՏութեամբ, որով կործանեցիք երկու երկիր ու հազարաւորներին մատնեցիք մահուան, տնաքանդման կարող էք փորապաշտ հակաքրիստոնեաների նման տօնել, պարել ու ծափ տալ… Փոխանակ կարդալու Աստուածաշունչը (Հռոմ. 12։15) կարող էք անվերջ հպարտանալ ձեր մեղքերի մէջ, մինչեւ որ կանգնէք Աստուծոյ դատաստանի դիմաց…։

«Միակ ու անկրկնելի» լինելու տեսակէտից, կապիտուլյանտ «փաշինօղլին» միակ ու անկրկնելի է։ Նախ ասեմ որ միակ ու անկրկնելի կերպով նմանում է Էլչիբէյ կոչուածին, որի նպատակները իրագործել է տալիս «միակ ու անկրկնելի» կերպով։ Երբէք արժանի չէր Հայաստանը այս տեսակ խլեակին որպէսզի լինէր վարչապետը մի երկրի որն շրջապատուած է զինք բնաջնջելու գերագոյն նպատադրումներով երկու ԹՈՒՐՔ պետութիւններով։ Հայաստանը արժանի պէտք է լինի ՈՒԺԵՂ առաջնորդի որ ոչ թէ ճղճղան ձայնով ու մուրճով գոռգոռա ու սպառնայ անզէն մարդկանց, այլ մի առաջնորդի որ մեղմ բայց ուժեղ անձնաւորութեամբ կը կարողանայ Հայաստանը ետ բերել անդունդի եզրից, ու քայլ առ քայլ կը ստիպի Ադրբեջանին ԵՏ ՔԱՇՈՒԵԼ Սիւնիքից, Գեղարքունիքից, ԱՐՑԱԽից ու Հայաստանի «ամէն մի ՄԻԼԻՄԵՏՐԻՑ», ինչպէս որ մի ժամանակ առաջ սոյն դաւաճանը բարբաջում էր…։ Ու Հայաստանը իր ԿԱ՛ՄՔԸ ՊԱՐՏԱԴՐԻ թշնամիներին, եւ ոչ թէ հակառակը…։

Հիմա կարող էք գնալ ու հանգիստ սրտով, հանգիստ խղճով, նահատակների, զոհերի, գերիների, սգաւորների, սեւազգեստ մայրերի ու հայրերի, սգաւոր ու բզկտուած հայրենիքի, անթաղ մեռելների, նկուղներում պահուած ոսկորների… հազարաւոր հաշմանդամ դարձած մեր սերնդի որդիներին ու դուստրերին… կործանուած ու պղծուած եկեղեցիներին, քանդուած յուշարձաններին, ծախուած հողին, մասնատուած հայրենիքին, պղծուած գերեզմաններին, քերծուած դրօշներին, թքնուած երեսներին, պատառոտուած գրքերին ու գրադարաններին, ու վառուած ու այրուած տներին ու բնակարաններին մէջ… ուր մինչեւ այսօր ազերի ոհմակի ներկայացուցիչները հռհռում են ծիծաղից մեռնում… կարող էք գնալ ու «գունագեղ» ու ինքնախաբ անկախութիւն «տօնել»…

«Անամօթին երեսին թքեցին, ասաց՝ «անձրեւ է գալիս»….։ (Այո, Հայկական առած է…)

Մի օր պիտի փոխուի այս բոլորը.. Հաւատում եմ եւ իմանում եմ…։ Մի օր ունենալու ենք ուժեղ բանակ ու ժողովուրդ, ուժեղ առաջնորդով ու հայրենասէր զարգացած ու նպատակադիր ղեկավարութեամբ որ ՋԱՐԴԻ ՈՒ ԿՈՏՈՐԻ ադրբեջանցուն ու նրա կողքը կանգնած թուրքին, մինչեւ որ նրա՛նք խաղաղութիւն փափաքեն ձեզնից…։ Բայց ողբը այն է որ մինչեւ այսօր մի «էլչիբէյ» վարձակալ ու դաւաճան է նստած ազգի աթոռին, անհեռատես մի ամբողջ զանգուածի յիմար, ու փորապաշտ ու անհեռատես ու անհայրենիք քուէների պատճառով…։

Վաղ թէ ուշ պիտի արթնանան.. բայց իրական արթնութիւնը պիտի գայ երբ դպրոցներում առաջինը սովորեցնեն թէ ՀԱՅՐԵՆԻՔ, ԻՆՔՆԱԶՈՀՈՒԹԻՒՆ, ԹՇՆԱՄԻ եւ ԴԱՒԱՃԱՆՈՒԹԻՒՆ ինչ են նշանակում.. դա ի հարկէ եթէ մնայ այդ հայրենիքը որպէսզի իր արդար ու լիիրաւ վրէժի ծարաւը լուծելուց յետոյ արդարապէս յայտարարի իր ժողովրդին։

«ՆՇՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱ՛Ն ՏՕՆԸ….»։

…Մինչ այդ մի քիչ ամօթ ունեցէք, ու մարդու՝ ու թշնամիներին ոտնատակ անող Հայերի վերածուէք, որպէսզի գոնէ Աստուած ու ձեր հազարաւոր զոհ գնացած նահատակներն ձեր հայրենածախ, պայմանաւորուած պատերազմի դաւաճանութեանց, ու անվերջ ստի show-երի համար «ներեն» ձեզ…, աններելի հետեւորդներիդ…։

Տ. Սերոբ քահանայ

(Կապիտուլյանտ բառի համար ինձ տուգանէք (եթէ կարող էք), կամ ԱԱԾ ուղարկէք, բռնատէր ռեժիմ .., որպէսզի պարգեւավճար բաժանէք ձեր անհայրենիք թրքաստրուկ արբանեակներին…)»:



Նման նյութեր