Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից.
«Ամբողջ աշխարհում զոհերի հիշատակը հարգում են լռությամբ և սգո արարողությամբ և միայն Հայաստանում է, որ հարգում են գունագեղ տոնակատարությամբ։
Իսրայելում ամեն տարի մեկ րոպե լռությամբ հարգում են Հոլոքոստի զոհերին։ Երբ մարդիկ լսում են ազդակի ձայնը, մարդկանց կյանքը կանգ է առնում 1 րոպե և հարգում են իրենց զոհերի հիշատակ և կապ չունի, թե նրանք այդ պահին որտեղ են գտնվում` եթե սրճարանում են` ոտքի են կանգնում, եթե փողոցում են` դադարում են քայլել, եթե մեքենա են վարում` կանգնեցնում են մեքենան, անջատում շարժիչը և իջնում մեքենայից: Ինչպես նաև նույն Իսրայելում` 1973 թվականին Պաղեստինում և նրա հարակից շրջաններում Իսրայելի և արաբական պետությունների միջև տեղի ունեցած հերթական՝ թվով չորրորդ պատերազմից հետո, իրենք մի ամբողջ օր նվիրում եմ զոհերին: Այդ օրը կոչվում է Յոմ Կիպուր։ Մեր մոտ հակառակն է` գունագեղ տոնախմբություն:
Աշխարհում շատ կան օրինակներ, ինչպես հարգես զոհերի հիշատակը, բայց դե մենք նորամուծություններ ենք մտցնում, չէ որ դեռ չէր եղել դեպք պատմության մեջ, որ պատերազմում պարտություն կրած ղեկավարը հաղթի ընտրություններում:
Քաղաքական տեսանկյունից եթե դիտարկենք, ապա սեպտեմբերի 21-ը հերթական հակահայկական գործողությունն է: Ես դա նմանեցնում եմ 2018-ի ապևիլի 23-ին, երբ հակահայկական շարժման տերերը կամ փայատերերը մերժեցին վերջին հող չտվող տղուն:
Չի կարող մի երկիր նշել անկախություն, որն իրականում անկախ չէ: Եթե անկախ ենք, ապա խնդրում եմ հիմնավորել, քանզի ես լրիվ հակառակն եմ մտածում և դրա համար ունեմ հիմնավոր պատճառներ, որոնցից մեկը այն է, որ մայիսի 13-ից ՀՀ սուվերեն տարածքի որոշակի հատվածներ օկուպացված են:
Սեպտեմբերի 21-ի միջոցառումն ըստ իս տեղի կունենա, բայց դա մեր ազգի ամոթն է լինելու: Մեր արժանապատվության վերջին խրամատի հանձնման օրն է դա ավելի շատ, քան այսպես կոչված անկախության»: