«Ես նպատակ չունեմ մեղադրել արվեստի այն գործիչներին, ովքեր համաձայնել են մասնակիցը դառնալ «գունագեղ» տոնին. բայց ուզում եմ խղճալ». Սենոր Հասրաթյան
Advertisement 1000 x 90

«Ես նպատակ չունեմ մեղադրել արվեստի այն գործիչներին, ովքեր համաձայնել են մասնակիցը դառնալ «գունագեղ» տոնին. բայց ուզում եմ խղճալ». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից.

«Ես նպատակ չունեմ մեղադրել արվեստի այն գործիչներին, ովքեր համաձայնել են մասնակիցը դառնալ Անկախության օրվան նվիրված «գունագեղ» տոնակատարությանը: Բայց ուզում եմ խղճալ… Խղճալ այն բանի համար, որ այդ մարդիկ իրենց աստվածատուր շնորհը ծառայեցնում են ոչ թե Հայրենիքին, այլ այդ Հայրենիքը ծնկի բերած և երբեմնի կայացած անկախությունը հարցականի տակ դրած դավաճան իշխանության քմահաճույքին… Իհարկե, կլինեն հակադարձումներ և արդարացումներ, կասեն, որ իրենք կատարում են ոչ թե իշխանությունների պատվերը (շատ հավանական է նաև ինչ-որ կլորիկ գումարի դիմաց), այլ հոգով ու սրտով ցանկանում են մեծարել Հայոց անկախությունն ու հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը… Եթե ոչ այսօր, ապա վաղը կամ տարիներ հետո, երբ ամեն ինչ կդառնա պատմություն, կարծում եմ այդ մարդիկ կհասկանան, որ Հայոց 30-ամյա անկախությունը, որ այլևս կիսատ ու վիրավոր է, կարելի էր նշել ոչ թե (անգամ սիմֆոնիկ) երաժշտությամբ, այլ գիտակցված լռությամբ, քանզի լինում են պահեր, երբ նման լռությունն ավելի խոսուն և իմաստալից է, քան ցանկացած «գունագեղ» տոնակատարություն…»:



Նման նյութեր