Փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից.
«Ի՞նչ պիտի տա անկախությունը անհատին։ 1֊ին՝ անվտանգ պետություն, 2֊րդ՝ ազատություն, 3֊րդ բարեկեցություն։
Եթե առաջինը չկա, մյուսներն ամեն րոպե կարող են չքանալ։
Իմ կարծիքով անկախության այս օրով յուրաքանչյուրս ինքներս մեզ պետք է հարցնենք թե ուր ենք գնում, որ է մեր պետության և անկախության հաջորդ հանգրվանը և չպետք է թույլ տանք, որ որևէ միջոցառում, դրա վերաբերյալ քննարկում կամ այլ ոչ էական հարց, որքան էլ որ շատ փիառված լինի, բթացնի մեր միտքը»։