«Մտածում էի՝ ինչ անեմ, որ ուշագնաց չլինեմ». TikTok-ից հայտնի Անդոն ու Օվսին՝ Բաստայի համերգի ժամանակ՝ անակնկալ առաջարկության մասին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Մտածում էի՝ ինչ անեմ, որ ուշագնաց չլինեմ». TikTok-ից հայտնի Անդոն ու Օվսին՝ Բաստայի համերգի ժամանակ՝ անակնկալ առաջարկության մասին

Բաստայի երեւանյան համերգը սպասված էր ոչ միայն ռեփերի հայ երկրպագուների, այլեւ՝ TikTok-ից հայտնի Անդոյի համար, որը երկար պլանավորել էր հենց այդ օրը, հենց այդ բեմից սիրո խոստովանություն ու ամուսնության առաջարկություն անել իր ընտրյալին՝  նույն հարթակից հայտնի բլոգեր Օվսիին:

Անակնկալը ստացվեց՝ դառնալով հաճելի ու հետաքրքիր պահ ոչ միայն Օվսիի, այլեւ՝ ռուս ռեփերի բազմահազարանոց երկրպագուների համար, ովքեր բեմից այն կողմ կիսեցին ճանաչված զույգի երջանիկ ակնթարթը:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անդոն պատմել է, թե ինչպես է ծրագրել այդ անակնկալը, իսկ Օվսին՝ կիսվել իր զգացողություններով ու տպավորություններով:

«Բաստան իմ սիրելի երգիչն է, համերգի տոմսերը Օվսից նվեր էի ստացել դեռ 2 տարի առաջ: Մոտ 5 տարի առաջ տեսել էի, որ Բաստայի համերգի ժամանակ մի տղա առաջարկություն արեց իր ապագա կնոջը, ու շատ էի տպավորվել… Որոշել էի ես էլ այդպես անել: Չգիտեմ պատահական ստացվեց, որ համերգը 2 տարի հետաձգվեց, թե իմ բախտը բերեց»,- ժպիտով հիշում է Անդոն՝ խոստովանելով, որ անակնկալին նախապատրաստվելը հեշտ գործ չի եղել.

«Ամենադժվարը նրա թիմի հետ կապ հաստատելն էր: Երբ արդեն պատասխանեցին, ընդամենը 3 օրվա ընթացքում արագ կազմակերպեցինք: Բաստայի թիմը շատ լավն էր, ի սրտե օգնում էին»:

Ամբողջությամբ՝ style.news.am



Նման նյութեր