Վահրամ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.
«Մի քանի նկատառում սպասվող Covid 19 թեստային տեռոռի մասին.
Խնդիրը քննարկենք ԵՊՀ-ի օրինակով, որտեղ դասավանդում եմ շուրջ 20 տարի և միշտ բողոքել եմ լսարանների սանիտարահամաճարակային տարրական կանոններին չհամապատասխանելու հանգամանքից:
Որպես հիմնական աշխատակից համարվող դասախոսներից պահանջվում է յուրաքանչյուր տարի անցնել ֆլյուրոգրաֆիա կոչվող ստուգումը, իսկ հոկտեմբերի 1-ից ոչինչ չտվող թեստավորումը, որից հետո դասախոսին ստիպում են մուտք գործել 60-ից 85 ուսանող ունեցող, որևէ թեստավորում և ստուգում չանցած ուսանողներով լեցուն 50-ից 150 քմ տարածք ունեցող լսարան: Լսարանում բացակայում է տարրական օդափոխման համակարգը, ինչը հաճախ ուսանողների մոտ առաջացնում է թթվածնային քաղց և աշխատանքի կազմակերպման համար անտանելի մթնոլորտ: Եվ նման պայմաններում ակնկալում են հակահամաճարակային կանոնների պահպանում և դրանց արդյունավետություն:
Նշեմ, որ ժամավճարով աշխատող դասախոսներից շատերը ստանում են ամսեկան 10000-20000 դրամ աշխատավարձ և հոկտեմբերի 1-ից թեստավորում անցնելու դեպքում ստիպված են լինելու իրենց ստացած աշխատավարձը ու մի բան էլ ավելի վճարել ձևական թեստերի համար, այն պայմաններում, երբ յուրաքանչյուր անգամ նման կահավորում ունեցող լսարաններ մտնելիս որևէ երաշխիք չունեն ոչ միայն քովիդով, այլև այլ վարակիչ հիվանդություններով վարակվելու հարցում:
Կարծում եմ, որ առաջնային պետք է հեռավար աշխատանքը կազմակերպելու հնարավորություն ունեցող բոլոր գործատուներից պահանջել աշխատանքները կազմակերպել հեռավար, ապահովել սանտարահամաճարակային տարրական կանոնների պահպանման նվազագույն պայմանները, որից հետո նոր միայն մտածել ձևական միջոցառումների հարկադիր իրագործման մեխանիզմների մասին…»: