Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից.
«Կարճ՝ պատվաստման մասին։
- Հայաստանի ապիկարները տապալել են համավարակի դեմ պայքարը, այդ թվում՝ պատվաստումների մասով։
- Առողջապահության նախարարը ոլորտից կատարյալ անտեղյակ դրածո է։
- Նրանք խաբել են ու շարունակում են խաբել բոլոր հարցերում, այդ թվում՝ համավարակի մասով։
- Պատվաստումը պետք է լինի կամավոր։ Պետության կողմից ճիշտ բացատրական աշխատանքի թերացումները անթույլատրելի է սվաղել բիրտ վարչական լծակներով։
- Հայաստանում պատվաստման մակարդակի ցածր ցուցանիշը ապացուցում է, որ հասարակությունը նրանց իրականում չի վստահում։ Պատվաստման ցածր ցուցանիշը նրանց ապալեգիտիմացման ուղղակի ցուցիչ է։
- Ես պատվաստվել եմ՝ թե առողջապահական հենքով, թե գլոբալ մոբիլությունս պահպանելու համար։
- Պատվաստման գործընթացը պիտի լինի գիտահեն եւ գիտակցված, ոչ թե տգետների տապալումների հետեւանքով՝ պարտադրված»։