Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից.
«- Լավրովյան շայկա չկա,
– Պուտինը երբ նայում ա հայլու մեջ՝ Լավրովին է տեսնում,
– Կրեմլի աշտարկներ հասկացությունը միֆ է, իսկ դրանց միջև անընդհատ խորացող առճակատումը՝ առավել ևս,
– Ադեկվադները ու մասնավորապես Արթուրը գժվել են ու պառակտում են մտցնում այսքան զուլալ ու հայանպաստ պրոցեսսների մեջ, որոնց ականատեսն ենք լինում:
Իսկ այդ ժամանակ հետաքրքրական զարգացումները Ռուսաստանում շարունակում են: Պուտինի կողմից քվեարկության արդյունքների մասնակիորեն վերանայելու մասին ակնարկներ են հնչում, իսկ տիտղոսակիր ընդդիմություն դարձած ԿՊՌՖ-ի ղեկավար Գեննադի Զյուգանովը այսօր ասում է բառացիորեն հետևյալը.
«Պետության մեջ կան երկու աշտարակներ՝ պետական-հայրենասիրական, որը մեզ հետ վարում էր և վարում է երկխոսություն, և լիբերալ-կոսմոպոլիտ. 5րդ շարասյուն, որը պատրաստ է ստել ու ծախել ցանկացած բան»:
Համոզված են, որ տեղի փրկիչների ֆեյքերն ու դեբիլները ջանք ու եռանդ չեն խնայի, որպեսզի շարունակեն առաջ տանել վերը շարադրված թեզերը, Զյուգանովին էլ երևի գիժ ու ոչ ադկեվադ կահնեն, եթե անտեսելու չտան, բայց թողենք թող իրենց յուղի մեջ տապակվեն, մանավանդ, որ անչափ զավեշտալի է հետևել, թե ինչ արագ են նույնականանում «փրկիչների» ու նիկոլական կանտոռների (ՊՈԱԿ-մոակ) գործելաոճը, ձեռագիրն ու մեթոդները:
Հուսով եմ Ռուսաստանում լիբերալ-կոսմոպոլիտների սողացող հեղաշրջումը կկանխվի ու պետական-հայրենասիրական աշտարակը կկարողանա կտրուկ շրջադարձ անել, որովհետև միայն այդ դեպքում հույս կա, որ դեռ ամեն ինչ կարող է լավ լինել: Հակառակի դեպքում տխուր է լինելու ու հատկապես՝ Ռուսաստանի համար, որովհետև մենք մեր առավելագույն գինն արդեն վճարել ենք, իսկ Ռուսաստանը՝ դեռ ոչ»: