«Ընդդիմադիրների պարգևավճարներից հրաժարվելը դուր չի եկել քայլիստներին». Գագիկ Համբարյան
Advertisement 1000 x 90

«Ընդդիմադիրների պարգևավճարներից հրաժարվելը դուր չի եկել քայլիստներին». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.

«ԱԺ երեսփոխան, քալիստ Սիսակն առաջարկել է ընդդիմադիրներին զրկել պարգևավճարներներից, քանի որ, ըստ սրա, ընդդիմադիրները բոյկոտել են ԱԺ արհահերթ նիստը…

Ի գիտություն սրան ասեմ, որ բոյկոտը՝ քաղաքական դիրքորոշման ձև է և ընդդիմադիրները շատ պարզ ասել են, որ նպատակ չունեն մասնակցելու իշխանությունների հերթական անօրինականությանը…

Իրականում, Սիսակը այս առաջարկը պատահական չի արել… Քայլիստները շատ ծանր են տարել այն, որ ընդդիմադիր բոլոր պատգամավորներն, ի տարբերություն քայլիստների, հրաժարվել են պարգևավճարներից և այն ուղղել են տարբեր մարդասիրական ծրագրերի իրականացմանը… Իշխանական որոշ չտես երեսփոխաններ, ովքեր հիմա դարձել են «ունևորներ» և ովքեր բացի պարգևավճարներ ստանալուց նաև նախկինների հետ համեմատ 5 անգամ ավելի են ստանում որպես պատգամավորական ծախսերի գումար, չեն կարող քողարկել իրենց ատելությունն ընդդիմադիր «ունևորների» հանդեպ, ովքեր մեծ հաճույքով հրաժարվում են իրենց պարգևավճարներից…

Ի դեպ, Սիսակը լավ կլինի իմանա, որ քայլիստները ուղղակի աչքի են ընկնում իրենց անորակությամբ և ուղղակի ծիծաղելի է այն ինչ նրանք անում են անվանել աշխատանք…

Սիսակ, ձեր նմանները ոչ թե աշխատանքի տնազ են անում, այլ այլասերում «աշխատանք»-ի իմաստը…»



Նման նյութեր