Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից.
«Վերջին օրերին քաղաքական հռետորաբանության, տեղեկատվական-քարոզչական հարթություններում Իրան-Ադրբեջան խորացած փոխհրաձգության համատեքստում բավականաչափ ուշագրավ անդրադարձ է կատարել Իրանի խորհրդարանում Ռաշտից ընտրված պատգամավոր Մոհամմադ Ռեզա Ահմադին։
Նա հետևյալ դիպուկ թվիթերյան գրառումն է արել. «Թվում է՝ Բաքվի ղեկավարությունը Թուրքիայի դոպինգով ձեռք բերած հաղթանակներից թմրել և պատրանքների մեջ է ընկել։ Ձեր փոքր երկրի հնությունը մեր խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորի տարիքից էլ քիչ է, այնպես որ Սիմորղի (Իրանը խորհրդանշող առասպելական թռչուն) դաշտում իզուր մի խայտառակվեք»»։