«1 տարի առաջ այս օրը զոհվեց Արենը. կենդանի վահան դառնալով նա փրկել էր 5 ընկերների կյանքն ու անմահացել». Արամ Գևորգյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«1 տարի առաջ այս օրը զոհվեց Արենը. կենդանի վահան դառնալով նա փրկել էր 5 ընկերների կյանքն ու անմահացել». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Հովհաննիսյան Արենը բանակ էր զորակոչվել 2020 թվականի օգոստոսի 12-ին։ Մարտակերտում էր ծառայում։ Չնայած կարող էր օգտվել տարկետման իրավունքից ու հետաձգեր մեկնում, բայց չէր արել, որոշել էր ընկերների հետ հավասար ծառայել, վերադառնալ։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, տանգապով դիրքեր բարձրանալու ժամանակ աթս-ն թիրախավորում է Արենենց մեքենան։ Հարվածի ժամանակ նա իր մարմնով կենդանի վահան է դառնում իր 5 ընկերների համար։ Պայթյունից զոհվում է միայն նա. հարվածի ալիքից Արենի սիրտը կանգ էր առել… 5 ընկերներից ոչ ոք չէր տուժել…

Արենն այս պատերազմի առաջին զոհերից էր։ Նրա անունը զոհվածների ցուցակում հայտնվեց սեպտեմբերի 28-ին։ Մայրն անձամբ էր կարդացել որդու անունը…

Այսօր Ղուկասավանի պանթեոնը մարդաշատ էր։ Այնտեղ էին հավաքվել տղայի հարազատները, բարեկամներն ու ընկերները. Արենի զոհվելու 1 տարին էր։ Ես մի փոքր շուտ էի հասել ու տեսա, թե ինչպես էին ընկերները փոքրիկ կտորը ձեռքներին բծախնդրորեն փայլեցնում իրենց ընկերոջ վերջին հանգրվանի մարմարյա հատակը…

Արենը հավերժ 18 տարեկան մնաց, բայց իր կարճատև կյանքի ընթացքում հասցրեց այնպես սիրվել, որ նրա տեղն այսօր ոչ ոք չի կարող լրացնել։

Խունկ ու խոնարհում քո հիշատակին, լուսավոր տղա»։



Նման նյութեր