«Որոշ մակերեսային դիտարկումներ Պուտին-Էրդողան հանդիպման հրապարակային հատվածի վերաբերյալ. Արմեն Պետրոսյան
Advertisement 1000 x 90

«Որոշ մակերեսային դիտարկումներ Պուտին-Էրդողան հանդիպման հրապարակային հատվածի վերաբերյալ. Արմեն Պետրոսյան

Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից.

«Որոշ մակերեսային դիտարկումներ Պուտին-Էրդողան հանդիպման հրապարակային հատվածի վերաբերյալ

  1. Հանդիպման մթնոլորտը, ինչպես հիմնականում բնորոշ է ռուս-թուրքական բանակցություններին, բավականաչափ լարված էր, որի մասին հավաստում են նաև 2 նախագահների ժեստերը, հռետորաբանությունը։ Մասնավորապես, կարելի է

ընդգծել հաճախ «հայացքները փախցնելու» իրողությունը, բառերի, արտահայտությունների առանձնահատուկ ընտրության հանգամանքը, հատկապես ոտքերի շարժումներից նկատող անհանգստությունը։

2.Հնչեցված ելույթներն արարողակարգային էին, բայց և այնպես, թույլ են տալիս կանխատեսելու քննարկվող թեմաները՝ ըստ առաջնահերթությունների՝ #Սիրիա, տենտեսական հարցեր(էներգակիրներ, С-400 համակարգեր, տուրիզմ), #Հայաստան#Ադրբեջան հարաբերություններ, #Աֆղանստան#Լիբիա

3.Հանդիպման արագ նախաձեռնումը Թուրքիայի տեսանկյունից 2 առանցքային նպատակ էր հետապնդում՝

ա. Կանխել 2020թ. սկզբին արձանագրված ռազմական լարվածությունը Սիրիայի հյուսիս-Արևմուտքում՝ հատկապես #Իդլիբում, երբ #Անկարան զիջեց ազդեցության գոտի համարվող զգալի տարածքներ, և էականորեն սրվեցին #Թուրքիայի և #Սիրիայի#Ռուսաստանի#Իրանի միջև հարաբերությունները։

բ. С-400-ների թեմայի շահարկմամբ՝ նախազգուշացնող ազդակներ հղել դեպի #Արևմուտք, մասնավորապես #ԱՄՆ՝ ի պատասխան այնտեղից Թուրքիայի ուղղությամբ ստացվող «արհամարհական դրսևորումների»։

4.Պուտինի կոշիկները նոր են և անհարմարություն էին առաջացնում նրա համար»:



Նման նյութեր