Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից.
«Սերժ Սարգսյանի քաղաքական կերպարը ինձ համար երբեք ընդունելի չի եղել, բայց Հեյդարի շանորդուն մեկը պիտի՞ տղամարդավարի, ազգային եւ պետական արժանապատվության տեսանկյունից պատասխանի։ Այլապես այսօրվա մեր թիվ մեկ պաշտոնյան խաղաղության դարաշրջանի պորտապար կպարի Ալիևի ու Էրդողանի համար։
Հիշեցնեմ, Մատաղիսում Իլհամ Ալիևը հոխորտացել էր, թե կջարդի բոլոր այն հայերի գլուխը, ովքեր կհամարձակվեն մտածել ռևանշի մասին` միաժամանակ 2020-ի պատերազմում հայկական կողմի կորուստների համար մեղադրելով Սերժ Սարգսյանին, ոչ թե Նիկոլ Փաշինյանին։ Ադրբեջանի նախագահը նաև կոչ էր արել Սերժ Սարգսյանին` համարձակություն ունենալ, գնալ Մատաղիս ու հանդիպել իր հետ։ Պատասխան նամակում Սերժ Սարգսյանը գրել է.
«Ադրբեջանի ղեկավարը իրեն պահում է գլուխգովան դեռահաս տղայի պես, որ ժամանակին ծեծ ուտելուց հետո վազել է հորը օգնության կանչելու և նրա հետևում կանգնած մեծ-մեծ խոսում ու հոխորտում է:
Բա ինչո՞ւ 3 կամ 10 տարի առաջ չէիր հրավիրում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ:
Բա այն ժամանակ այդպես աքլորանայիր, երբ բողոքում էիր, որ փակ դռների հետևում քեզ ճնշում են՝ ճանաչել Արցախի անկախությունը:
Զարմանալի չէ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարում, սա ստանձնել է կապիտուլյանտի փաստաբանի դերը, պաշտպանության տակ առել նրան և միասին, ձեռք ձեռքի տված տևական ժամանակ թիրախավորում են ինձ, իմ մարտական ընկերներին, որոնց մեծ մասը Արցախի հերոսներ են:
«Դեզերտի՞ր»՝ ասում ես: Ով խոսի դեզերտիրությունից, դու լռի՛ր: Բոլորը գիտեն, թե Արցախյան առաջին պատերազմում որտեղ էի ես, և որտեղ էիր դու, երբ քո հայրենակիցները զոհվում էին հայոց քաջազունների հետ պայքարում, որ հայ ժողովուրդը մղում էր իր հնագույն օրրանում ինքնապաշտպանության և Արցախի ազատագրման համար:
Տարիքդ այնպիսին էր, որ կարող էիր և պարտավոր էիր լինել մարտի դաշտում:
Որտե՞ղ էիր, ես գիտեմ: Ասա, թող ուրիշներն էլ իմանան:
Դու Հայաստանում հիմա լավ գործընկեր ունես, հրավիրի՛ր նրան, քանի ժամանակ ունես, իսկ երբ նա այլևս գործընկերդ չի լինի, ա՛յ այդ ժամանակ ես կգամ և՛ Մատաղիս, և՛ Արցախի Հանրապետության ցանկացած այլ տարածք»»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158539642118831