Ալվինա Աղաբաբյանի էջից. «Հոկտեմբերի 5-ին Իրանը փակում է իր օդային տարածքը Ադրբեջանի ռազմական ավիացիայի համար, որն այդ տարածքն օգտագործում էր Նախիջևանում տեղակայված զորամասերի ռազմական մատակարարման նպատակով։
Հոկտեմբերի 6-ին Հայաստանը բացում է իր օդային տարածքը Ադրբեջանի համար՝ թույլ տալով «Ադրբեջանական ավիաուղիներին» Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթներ կատարել մեր օդային տարածքով։
Պատահականությու՞ն։
Ամենևին։
Նման պատահականություններ չեն լինում։
Փաստացի Հայաստանն այսօր թշնամուն տվեց Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան այդքան բաղձալի “միջանցքի” առաջին բաղկացուցիչը՝ օդային միջանցքը։
ՀՀ իշխանությունների այս թուրքամետ քաղաքականության չկասեցման պարագայում հաջորդիվ թշնամուն կտրվի նաև Սյունիքով անցնող ցամաքային միջանցքը՝ Հայաստանը վերջնականորեն պետությունից վերածելով խամաճիկային արհեստական (ժամանակավոր․․․) գոյացության»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/AlvinaAghababyan/posts/4694657260564512