Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից.
«2020-ի հոկտեմբերի 19-ին վարչապետի աթոռը զբաղեցնող անձին հարցրել եմ,թե այս պահի դրությամբ ի՞նչ է առաջարկվում միջնորդների կողմից։
Ինքը ուղիղ ասել է՝ «5 պլյուս 2» տարբերակը։
Այդ հանդիպմանը տարբեր ուժերի ներկայացուցիչներ են եղել եւ կարող են իմ պնդումը հաստատել։
Պարզ է,որ Շուշին ու Հադրութը չեն մտնում «5 + 2»-ի մեջ։
Հարց կապիտուլյանտին։
Ինչպե՞ս է Շուշին «բանակցության» թեմա եղել մինչեւ պատերազմը ,եթե դու պատերազմի 23-րդ օրը հայտարարել ես,որ սեղանին բացառապես «5 + 2» տարբերակն է։
Ի դեպ,նույն բանն ասել ես նաեւ հրապարակային դեռ սեպտեմբերի 27-ին ԱԺ – ում։
Անհերքելի փաստ է՝ պատերազմում պարտվել ես դու ,Շուշին ու Հադրութը հանձնել ես դու քո կապիտուլյացիոն ստորագրությամբ»։