Կապանի վերանորոգված ՔԿԱԳ-ում գրանցվել է առաջին ամուսնությունը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կապանի վերանորոգված ՔԿԱԳ-ում գրանցվել է առաջին ամուսնությունը

Կապանի քաղաքացիական կացության ակտերի գրանցում (ՔԿԱԳ) բաժինը հիմնովին նորոգված սրահում հոկտեմբերի 10-ին կատարել է ամուսնական առաջին զույգի գրանցումը։ Տեղեկությունը հայտնում են Կապանի քաղաքապետարանից։

Տեղեկացվում է, որ նախաձեռնությունը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանին է` ամուսնության գրանցման արարողությունն ավելի հանդիսավոր և շքեղ պայմաններում անցկացնելու մտադրությամբ։

Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 73 349 280 ՀՀ դրամ, որից Կապան համայնքի ներդրումը՝ 55% է կամ 40 342 104 դրամը, իսկ ՀՀ կառավարության ներդրումը՝ 45% կամ 33 007 176 ՀՀ դրամ։
Վերանորոգված ԶԱԳՍ-ում առաջինն ամուսնական գրանցում ստացավ Կապանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Անի Մելիքսեթյանը։ Նա միություն կազմեց Զորայր Գալստյանի հետ։

Այսուհետ, ամուսնացող անձանց ցանկությամբ, ամուսնության պետական գրանցումը կկատարվի հիմնովին նորոգված և արդիական տեսք ստացած սրահում։

Նորաբաց շենքում իրականացված անդրանիկ միջոցառմանը մասնակցում էին նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները:

Նշենք, որ հիմնանորոգման ծրագիրը կյանքի է կոչվել 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։

armeniasputnik.am