«Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի երիտասարդական կազմակերպությունը կազմակերպում է ստորագրահավաք՝ Երևան քաղաքում Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով». Հայկ Մամիջանյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի երիտասարդական կազմակերպությունը կազմակերպում է ստորագրահավաք՝ Երևան քաղաքում Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով». Հայկ Մամիջանյան

Սիրելի Երևանցիներ,

Հայտնում ենք Ձեզ, որ Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի հետ կապված, Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի երիտասարդական կազմակերպությունը (Երևանի խորհուրդ) կազմակերպում է ստորագրահավաք՝ Երևան քաղաքում Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ստորագրահավաքը կազմակերպվելու է ամբողջ քաղաքում՝ բոլոր վարչական շրջանների մեծ զբոսայգիներում, որոնց մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի: Նախատեսվում են նաև հանրային քննարկումներ:

Ստորագրահավաքն իրականացվելու է նաև առցանց հարթակում:

Միաժամանակ հայտնում ենք, որ ստորագրահավաքի ամփոփումից հետո, դիմելու ենք Երևանի քաղաքապետարան՝ գործընթացն ամբողջությամբ իրականացնելու համար:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hmamij/posts/10219244853692255

 



Նման նյութեր