«16 օր շարունակ Նարեկն ընկերների հետ պաշտպանեց Հադրութի դիրքերը, այդպես էլ չիմանալով, որ քաղաքը մեր վերահսկողության տակ չէ». Արամ Գևորգյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«16 օր շարունակ Նարեկն ընկերների հետ պաշտպանեց Հադրութի դիրքերը, այդպես էլ չիմանալով, որ քաղաքը մեր վերահսկողության տակ չէ». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Նարեկը Երևանից էր։ 2019-ին ընդունվել էր ԵՊՀ-ի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Նաև Հայերեն Վիքիպեդիայի խմբագիրներից էր։

2019-ի հուլիսի 1-ին զորակոչվեց բանակ։ Ծառայության անցավ սկզբում Գյումրիի հակատանկային ուսումնական զորամասում, այնուհետև՝ Հադրութում։

16 օր շարունակ Նարեկն ընկերների հետ պաշտպանեց Հադրութի դիրքերը, միևնույն ժամանակ չիմանալով, որ քաղաքը հոկտեմբերի 9-10-ից արդեն մեր վերահսկողության տակ չէ։ Պաշտպանեցին առանց նահանջի, պաշտպանեցին անմնացորդ։

Մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 13-ին, անօդաչուի հարվածից ծանր վիրարավորում է Նարեկը և հոսպիտալ տեղափոխելու ճանապահին անմահանում…

Հիշատակդ վառ, Նարեկ ջան։ Հավերժ 19 տարեկան մնացիր»։



Նման նյութեր