Ձախ կողմում Հնդկաստանի ԱԳ նախարարն է, քաղաքագիտության դոկտոր, աջ կողմում՝ նրա հայ կոլեգան, ով նախարար է դարձել զոռբայությամբ ու տգետ մարդկանց քվեով». Արամ Գևորգյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ձախ կողմում Հնդկաստանի ԱԳ նախարարն է, քաղաքագիտության դոկտոր, աջ կողմում՝ նրա հայ կոլեգան, ով նախարար է դարձել զոռբայությամբ ու տգետ մարդկանց քվեով». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Ձախ կողմում դիվանագետ է՝ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին։ Աջ կողմում դիլետանտ է՝ ՀՀ ԱԳ նախարար միրզոյանը։

Լսում ես 1,3 միլիարդ բնակչություն ունեցող երկրի ԱԳ նախարարի խոսքը Հայաստանի ու հայերի մասին, թե ինչ մանրամասն ա խոսում հայ ժողովրդի մասին, Հնդկաստանում ստեղծած նրանց մշակույթի, դրա պահպանման մասին։ Շնորհակալական խոսք ա ասում հայերին՝ հնդիկ ուսանողներին ընդունելու համար և այլն, և այլն, հետո լսում ես «մեր» ԱԳՆ-ի խոսքը ու ապիկարությունը կաթում ա էդ խոսքից. ստանդարտ տեքստեր, անիմաստ մեջբերումներ ու 0 դիվանագիտական միտք։

Այս երկուսը կոլեգաներ են։ Այս երկուսն էլ պետք է որ դիվանագաիտական կրթություն ստացած լինեին, որպեսզի իրենց իրավունք վերապահեի ներկայացնել իրենց երկրի արտաքին քաղաքականությունը։

Ջայշանկարին քաղաքագիտություն է ուսումնասիրել Դելիի համալսարանում, Դոկտորի գիտական աստիճանի ունի, 22 տարեկանից դիվանագիտական ծառայության մեջ է։

ԱԱԾ-ի հետ համագործակցած և «Օմեգա» կեղծանունով հայտնի միրզոյանը միջակ կարողությունների տեր պատմաբան է, ով այս պաշտոնին է հասել միմիայն զոռբայության, փողոցում ծեծ ուտելու ու լիքը իր պես անգետ ու ապաշնորհ մարդկանց քվեների շնորհիվ։

Ամեն անգամ ես ամոթի խորը զգացում եմ ունենում, երբ ինձ ու իմ երկիրը ներկայացնում են սրանց պես միջակությունները, սրանց պես մարտնչող ապիկարները»։



Նման նյութեր