Հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում կրակոցներ են արձակվել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի 47 MM 777 պ/հ ավտոմեքենայի ղեկին գտնվող, Նորատուս համայնքի բնակիչ 29-ամյա Հայկ Հակոբյանի գլխի և պարանոցի ուղղությամբ: Ստացած վնասվածքներից Հ. Հակոբյանը մահացել է:
Սպանվածը Գեղարքունիքի մարզպետի առաջին տեղակալ, Նորատուսի նախկին համայնքապետ Անդրանիկ Հակոբյանի որդին է: ՀՀ քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հարուցվել է քրեական գործ` սպանության եւ ապօրինի կերպով զենք կրել, պահելու հատկանիշներով: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է նորատուսցի 20-ամյա բնակիչ Մեխակ Հարությունյանը, ով ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը: Նախաքննությունը շարունակվում է:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ կասկածյալը Նորատուս համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանի եղբոր՝ Արտակ Հարությունյանի (առավել հայտնի է՝ Չոլի շուն անունով) որդին է: ArmLur.am-ին դեպքի մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Այսպես, Նորատուսում շրջանառվող լուրերի եւ վարկածների համաձայն՝ կատարվածը որակվում է ոպրպես վենդետա: Ասել է, թե երիտասարդները չպարզաբանված խնդիրներ են ունեցել: Ըստ այդմ՝ գյուղում խոսում են այն մասին, որ սպանվածը ինչ-որ տարաձայնություններ է ունեցել կասկածյալի հոր՝ Արտակ Հարությունյանի հետ, նրանց միջեւ օրեր առաջ թեժ վիճաբանություն է եղել, սակայն հարցերը վերջնականապես չեն պարզաբանվել: Հոր եւ Հայկ Հակոբյանի միջեւ տեղի ունեցածի մասին տեղեկացել է տաքարյուն երիտասարդը եւ որոշել «սաստել» հոր ախոյանին: Եվ դեպքերը ողբերգաԻ դեպ, նորատուսցիները հիշում են, որ ժամանակին կատարվածի կիզակետում հայտնված երկու ընտանիքները շատ մտերիմ են եղել: Թե ինչ սեւ կատու է անցել, հայտնի չէ:
Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ սպանված Հ. Հակոբյանը հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող նորատուսցի եղբայրներ Ալիկ Արա Բանդուրյանների քեռու որդին էր:
Նորատուսում որպես նախնական վարկած էր շրջանառվում այն մասին, որ տեղի ունեցածը նախորդ տարվա նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության շարունակությունն էր: Ասել է, թե հետքերը տարել են այնտեղ: Սակայն այս վարկածն իրավապահներն այնքան էլ արժանահավատ չեն համարում, քանի որ նոյեմբերի 13-ի դեպքի բոլոր հանգամանքները, ըստ ամենայնի, բացահայտված են:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: