«Մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 15-ին` իր ծննդյան տարեդարձի օրը, զոհվեց Արամայիսը». Արամ Գևորգյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 15-ին` իր ծննդյան տարեդարձի օրը, զոհվեց Արամայիսը». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Արամայիս Մուրադյանը Շիրակի մարզ Կապս գյուղից էր։ 2019 ավարտելով Շիրակի պետական համալսարանի «Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն» բաժինը, ամառային զորակոչին Արամը զորակոչվում է բանակ։

Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում վեցամսյա զինպատրաստություն անցնելուց հետո զորամասում մնալու առաջարկից հրաժարվեց: Կրտսեր սերժանտի կոչումով՝ որպես տանկի հրամանատար, ծառայությունը շարունակեց Սանասարի (Կուբաթլուի) զորամասում։

Պատերազմի հենց առաջին իսկ օրվանից Արամենց զորամասը մարտական գործողությունների մեջ էր։

Երբ գյուղի ընկերները հեռախոսով խոսում էին նրա հետ ու հարցնում՝ «Ի՞նչ պիտի լինի էս պատերազմի վերջը», Արամը պատասխանում էր. «Որ ես հետ գամ, ուրեմն հաղթել ենք»։

Մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 15-ին` իր ծննդյան տարեդարձի օրը, զոհվեց Արամայիսը։ Զոհվեց մարտական ընկերների հետ կողք-կողքի։ Հերոսաբար կռվեցին, հերոսաբար էլ ընկան հայրենի հողի պաշտպանության համար։

Արամը 23 տարեկան էր»։



Նման նյութեր