«Իշխանության տարբեր դեմքեր բաց տեքստով հայտարարում են, որ Արցախի անվտանգության հարցով իրենք չեն զբաղվում, որ նման թեմաները ՌԴ իրավասության տակ են». Տիգրան Աբրահամյան
Advertisement 1000 x 90

«Իշխանության տարբեր դեմքեր բաց տեքստով հայտարարում են, որ Արցախի անվտանգության հարցով իրենք չեն զբաղվում, որ նման թեմաները ՌԴ իրավասության տակ են». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից.

«Իշխանության տարբեր դեմքեր բաց տեքստով հայտարարում են, որ Արցախի անվտանգության հարցով իրենք չեն զբաղվում, որ նման թեմաները ՌԴ իրավասության տակ են։

Սա ոչ վրիպակ է, ոչ էլ լեզվի անհաջող սայթաքում. պարզ ասում են, որ Արցախի թեման իրենց համար փակված է։

Միայն մարդկանց զայրույթը մարելու համար Արցախում սոցիալական ուղղությամբ ներարկումներ են անում, այն էլ որովհետև դա չանելը կարող է վտանգել իրենց իշխանությունը։

Իմաստ չունի իրենց հակառակը համոզել, որովհետև իրենք ոչ թե հասկացողության խնդիր ունեն, այլ արժեքային, լեզվամտածողության, ցանկության»։



Նման նյութեր