Հոկտեմբերի 19-ը Հայոց զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի օրն է
Advertisement 1000 x 90

Հոկտեմբերի 19-ը Հայոց զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի օրն է

Սենոր Հասրաթյանի էջից.

«Հոկտեմբերի 19-ը Հայոց զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի օրն է: Կազմավորվել է մարտական գործողություններին զուգահեռ՝ զինանոցում ունենալով ընդամենը մի քանի հակակարկտային հրանոթ: Շնորհիվ Հայաստանի և Արցախի նորանկախ հանրապետությունների ստեղծման և պաշտպանության ակունքներում կանգնած նվիրյալների, ժամանակի ընթացքում այն համալրվել և դարձել է բանակային ամենակայացած զորատեսակներից մեկը՝ իր զինանոցում արդեն ունենալով ոչ միայն մեծ հեռահարությամբ և գերճշգրիտ հրթիռահրտանային ռեակտիվ համակարգեր, այլև բացառիկ մարտական հնարավորություններով օժտված «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր…

Շնորհավորելով զորատեսակի ստեղծման և կայացման գործում իրենց անուրանալի ավանդը բերած նախկին ու ներկա բոլոր հրետանավորներին, միաժամանակ, ուզում եմ հավատալ, որ «Պատերազմի աստված» պատվանունը վաստակած Հայոց բանակի հրթիռահրետանային զորքերը դեռ ասելիք կունենան…»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1358679237881412&id=100012180459090

 



Նման նյութեր