Քաղաքագետ Կարեն Հովհաննիսյանի էջից.
«Թուրքիայի ԱԳՆ են կանչվել 10 երկների դեսպաններ, ովքեր հոկտեմբերի 18-ին հայտարարություն էին տարածել թուրք գործարար Օսման Կավալայի դատական գործի վերաբերյալ։
Առաջին հայացքից Կանադայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդյաիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Միացյալ Նահանգների դեսպանների հայտարարությունը կարծես թե աշխարհում ընդունված պրակտիկա է մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում , բայց Թուրքիան այդ հայտարարության դեմ ընդվզելով ևս մեկ անգամ ցույց է տալիս իրեն սնող, տաքացնող աշխարհին, որ այլևս ինքը ևս գերտերություն է, և ոչ ոք իրավունք չունի միջամտելու իր գործերին։ Վերոնշյալ երկրների դեսպաններն ընդամենը հայտարարություն էին տարածել և կոչ արել Թուրքիային, որ «արդար և արագ լուծում տալ գործին»:
Իսկ հիմա տեսեք թե ինչ արձագանք է եկել պաշտոնական Անկարայից։
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայ․ «Թուրքիայում դատական համակարգը անկախ է, իսկ Թուրքիան լիովին անկախ երկիր է: Նրանք, ովքեր ցանկանում են միջամտել դատական համակարգին, կարող ենլ իրենց ցանկությունները իրենց երկրում իրականացնել․․․»։
Թուրքիայի ԱԳՆ․ «Անկարայում մի խումբ դեսպաններ, որոնք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ ՝ հակառակ դիվանագիտական գործելաոճի, կանչվել են արտաքին գործերի նախարարություն։ Նրանց նախազգուշացվել է մնալ իրենց պարտականությունների պարտականությունների սահմաններում․․․»
Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլ․ «Ձեր առաջարկությունն ու առաջարկը ստվեր են գցում օրենքի և ժողովրդավարության մասին ձեր ընկալման վրա։Որևէ դեսպան իրավունք չունի մեր դատարաններին առաջարկություն կամ հուշումներ անելու․․․»:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլու․ «Անընդունելի է, որ դեսպանները ընթացք ունեցող գործի վերաբերյալ հուշումներ կամ առաջարկություններ անեն դատական իշխանություններին․․․»:
Թուրքիայի Խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենտոփ․ « Դիվանագետների գործունեությունը դուրս է գալիս իրենց մասնագիտական շրջանակներից ․․․»:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ( AKP) խոսնակ Օմեր Չելիք․«Մեր երկրում աշխատող դիվանագետների հայտարարությունները թուրքական դատական համակարգի վրա ազդելու համար անընդունելի են․․․»։
Այս ցանկը շատ երկար է, բոլոր ծանրակշիռ պաշտոն զբաղեցնող անձինք դեսպաններին հիշեցնում են, որ Թուրքիան անկախ պետություն է, որ Թուրքիայի ներքին գործերին խառնվելուց , Թուրքիային մարդու իրավունքների մասին դասեր տալուց առաջ իրենց երկրներում անցկացնեն դասեր, իսկ եթե չունեն մասնագետներ, ապա Թուրքիան կարող է բարձրակարգ մասնագետներով սեմինարներ անցկացնի այդ երկրներում․․․
Ահա այսպես է Թուրքիան ատամ ցույց տալիս իրեն սնող, տաքացնող աշխարհին»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/1481103262269610