«Անձնագրերի այս ողջ պատմությունը արցախցիների դեմ օպերացիայի կարևոր մաս է». Հայկ Մարտիրոսյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Անձնագրերի այս ողջ պատմությունը արցախցիների դեմ օպերացիայի կարևոր մաս է». Հայկ Մարտիրոսյան

Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից.

«Անձնագրերի վավերականության ժամկետները կարճ են աշխարհի միայն մի քանի խիստ ոչ ժողովրդավարական երկրներում և դրանք գրեթե բոլորը միևնույն նպատակն են հետապնդում.

քաղաքացուն պահել կախվածության մեջ, քամել գումարներ և զրկել տեղաշարժվելու ազատությունից։

Հայաստանի պարագայում` փաշինյանական ոստիկանության առաջարկության իրական դրդապատճառը շատ և շատ ավելի ստոր է։

Անձնագրերի ժամկետների կարճացումն անհրաժեշտ է` Արցախի մնացյալ հատվածը ամենաշատը հինգ տարվա ընթացքում թշնամուն հանձնելու համար։

Անձնագրերի այս ողջ պատմությունը արցախցիների դեմ օպերացիայի կարևոր մաս է։ Այս առաջին հայացքից հիմար, աննախադեպ բայց խորքում դիվական նախաձեռնությունը հստակ, շատ հստակ թիրախ ունի – արցախցիները։

Արցախցիներին Ադրբեջանի կողմից առաջարկվելու է ստանալ ադրբեջանական անձնագրեր, Երևանը նրանց համար ստեղծելու է պայմաններ` Արցախից դուրս գալու և Հայաստանի արևմտյան հատված անցնելու համար, իսկ նրանք, որոնք երկու տարբերակներից և ոչ մեկն էլ չեն ընտրի` կմնան առանց անձնագիր և առանց քաղաքացիության։ Նրանք էլ, ամենայն հավանականությամբ` կընտրեն առաջարկվող ռուսական քաղաքացիությունը և էլի դուրս կգան Արցախից։

Եթե այս ռեժիմը մնաց` ռուսների վերահսկողությամբ Արցախի մնացյալ հատվածն անպայմանորեն հանձնվելու է Ադրբեջանին։ Իսկ դրա համար տարբեր մեխանիզմներ են կիրառվելու` տեղի բնիկ բնակչությանը նախ անարյուն հանելու համար։

Ռեժիմը խաղում է Բաքվի խաղը և առաջնորդվում նրա ծրագրով։ Ձեռքի հետ էլ` արտասահման մեկնելու հարցում անձնագրերի սղության պատրվակով կմերժվեն այլախոհներն ու ընդդիմադիրները։

Պատմությունը կրկնվում է։ Ստալինյան գործընթացները վերադառնում են Հայաստան»։



Նման նյութեր