«Կամ մենք բոլորս դուրս կգանք փողոց և իշխանությունը կվերցնենք ամեն գնով, կամ էլ մոռանանք անկախության, արժանապատվության և այլնի մասին». Տիգրան Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Կամ մենք բոլորս դուրս կգանք փողոց և իշխանությունը կվերցնենք ամեն գնով, կամ էլ մոռանանք անկախության, արժանապատվության և այլնի մասին». Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից.

«Կրկնում եմ` Հայաստանը պայթում է ներսից: Եվ վերջնական պայթելուց հետո, անձամբ ես չեմ մեղադրելու միայն նիկոլին: Մեղադրելու եմ նրանց, ովքեր միտումնավոր տարան մեզ ընտրության, մեղադրելու եմ մեր հասարակության այն շերտերին, ովքեր լռեցին ու մաս կազմեցին էն ամենին ինչ սպասվում է մեր` միայն թղթով ամրագրված պետությանը: Մեղադրելու եմ սրան ընտրողներին` բոլորին:

Եթե գանք ըստ հերթականության, ապա ստանում ենք հետևյալ պատկերը:

  1. 2021թ. հիլիսի 7-ին Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ, ՌԴ նախագահը հայտարարեց բառացի հետևյալը` Պուտինի խոսքով՝ զգայուն հարցերը հնարավոր է լուծել ժողովրդի աջակցությունը ունենալու պարագայում։ Ռուսաստանի ղեկավարը նաև ընդգծեց, որ այդ աջակցությունը Փաշինյանն ունի. «Դրա համար ես Ձեզ շնորհավորում եմ և ակնկալում լուրջ քննարկում բոլոր այն հարցերի շուրջ»: Խոսքը գնում է հունիսի 20-ին սրան ընտրածների և ընտրություններին չմասնակցածների մասին:
  2. Հայաստանի ղեկավար կազմի կողմից անընդհատ խոսվել է Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու մասին, Թուրքիայից եկող դրական ազդակների մասին և կապիտուլյացիայից հետո` ըստ օդում կախված լուրերի համաձայն, պետք է ճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
  3. Երեկ ՌԴ նախագահ Պուտինն ոչ պատահական կրկին խոսեց Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վերաբերյալ և ասաց, որ կարևոր է, որպեսզի Ադրբեջանը ունենա կապ Նախիջևանի հետ, որովհետև նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի առաջին կետով Հայաստանը պարտավորվել է ապաշրջափակել բոլոր ճանապարհները տարածաշրջանի համար»:
  4. Առաջիկայում ստորագրվելու է երկու նոր համաձայնագիր` 1. հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա: 2. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում:
  5. Google map-ով եթե նայեք, ապա Հայաստանը վերջնականապես մասնատվել է` Տիգրանաշենից սկսված մինչև` Սև լիճ և այսպես շարունակ:

Կամ մենք բոլորս դուրս կգանք փողոց և իշխանությունը կվերցնենք ամեն գնով, կամ էլ … կամ էլ մոռանանք անկախության, արժանապատվության և այլնի մասին»:



Նման նյութեր