Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում մեկ անգամ եղած մարդը տեսած կլինի այս գաթաներն ու մոմպասը, որը կիսատ թողնելով Վազգենը հոկտեմբերի 27-ին գնացել էր նիստի։ Սա հետո էին գտել աշխատասենյակում։ Վազգենն այդ գաթաները շատ էր սիրում, մայրն անձամբ էր դրանք նրա համար պատրաստում։
Երեկ սա հիշեցի ու Արցախի հերոս Առուշանյան Դավիթին։ Ինքն էլ էր սա տեսել տուն-թանգարանում, հետո տանը պատմել էր մոր՝ տիկին Լիդային ու հուզվել։ Ասել էր. «Մամ, չէր հասցրել լրիվ ուտել, գնացել էր նիստի ժամեր անց սպանվել»։
Էսօր ոչ Վազգեն Սարգսյանը կա, ոչ էլ Առուշանյան Դավիթը։ Իրենք երկուսն էլ սպանվեցին հայրենիքը սիրելու համար, երկուսն էլ սպանվեցին դրսի թուրքի պատվերով և ներսի թուրքի դավադրության ու դավաճանության արդյունքում»։