Վահան Բաբայանի էջից.
«Հայ Առաքելական Եկեղեցին եղել և մնում է մեր ինքնության ողնաշարը
Շատ տարաբնույթ լուրեր ենք կարդում,որ փորձեր են արվում դրսում մեր եկեղեցու անունը և պատմական առաքելությունը նենգափոխել կամ վերաշարադրել:
Դատապարտելի այս արշավը իրականում սկսվեց այն ժամանակ երբ իշխանության եկած խունտան սկսեց արշավ երկրի ներսում(Վեհարանի ներխուժում,կաթողիկոսին քաշքշելու փորձեր,Եկեղեցու պատմությունը դպրոցներից հանելը և այլն)
Եվ դրսում մեղավորներին փնտրելուց առաջ մենք պետք է նաև հիշենք այդ ի՞նչպես եղավ,որ մինչև 2018 նման բաներ չէր լինում,որևէ մեկի մտքով անգամ չէր անցնի կասկածի տակ դնել մեր հոգևոր ժառանգության գոյությունը,մեր պատմական սրբավայրերի նշանակությունը:Պատասխանը ակնհայտ է,այն ժամանակ մենք ունեինք պետություն և հայրենասեր `իրական պատրիոտ ղեկավար,ով գիտեր ինչ է պետությունը,եկեղեցին,բանակը:
Հայաստանի պետականության փլուզմանը զուգահեռ փլուզվելու է նաև եկեղեցին և այս անգամ եկեղեցին չի կարողանա միայնակ պահել այն ամենը ինչը պահեց գրեթե 700 տարի մինչև անկախությունը:
Խնդիրը առաջին հերթին մեր մեջ է,մենք պետք է ինքներս վերադառնանք այն արժեքային համակարգին,որը փորձում են վերացնել,մենք պետք է հետ տանենք սլաքները մինչև 2018թ Հայաստան»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahan.babayan.7/posts/4476885905720450