Արամ Գևորգյանի էջից.
«Բաղումյան Էդգարը Մասիսից էր։ 2020-ի հուլիսին էր զորակոչվել բանակ, «Հայկազով» զորամասում էր ծառայում։ Հրետանավոր էր։
Էդգարեց զորամասը ռմբակոծվեց պատերազմի առաջին իսկ օրը։ 3 ամսվա զինծառայող Էդգարը ուղիղ մեկ ամիս անզիջում պայքար մղեց թշնամում դեմ նախ Ակնայում, ապա Վարանդայում ու Մարտունիում։ Հենց այստեղ է, որ հոկտեմբերի 26-ին ավիարահրավծի հետևանքով ծանր վիրավորում է ստանում Էդգարն ու տեղափոխվում Երևան։
Սկզբում ծնողներին ասել էին, որ ձեռքից է վիրավոր, հետո պարզվել է, որ գլխի բեկորային վիրավորում ունի։ Մայրն ասում է. «Երբ մտա վերակենդանացման բաժանմունք, տղայիս մոտ, հասկացա, որ դժոխքը մեր մոտ է, ոչ թե ուրիշ տեղ»…
Մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 28-ին, Էդգարն այդպես էլ կոմայից դուրս չեկավ։ Լուսադեմին տղայի սիրտը կանգ առավ։
Հիշատակդ վառ, Էդգար ջան։ Խունկ ու խոնարհում հիշատակիդ»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/2753772124921648