«Ռեֆորմիստական» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը բաց նամակով դիմել է ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Նամակում ասված է. «Ամանորյա այս տոնական օրերին նկատելի էր ՃՈ աշխատակիցների պրոֆեսիոնալությունը։
Ասեմ, որ տոնական օրերին մի քանի անգամ օգտվել եմ տաքսիներից և բոլոր վարորդները նույն կարծիքին էին, որ այս տարի մեր ՃՈ անցել է ավելի խիստ ,բայց միաժամանակ վարորդների հանդեպ հարգալից և պրոֆեսիոնալ վերաբերմունքի։
Ամանորյա տոների խցանումների այդ տհաճ իրավիճակի թիվ մեկ օգնականը մեր ՃՈ աշխատակիցներն էին, անվտանգությունը Երևանի փողոցներում, մարդաշատ վայրերում իրականացվեց բարձր մակարդակով, նույնիսկ ՌԴ-ից ժամանած իմ ընկերները նկատել էին, թե ինչ լավ է աշխատում մեր հայրենի Ոստիկանությունը։
ՃՈ մասին խոսելուց մենք հաճախ օրինակ ենք բերում մեր հարևան Վրաստանին և գովասանքի խոսքեր շռայլում նրանց հասցեին,թե ինչքան քաղաքակիրթ են նրանք և ինչքան լավ են աշխատում։
Պարոն Գասպարյան հայտնում եմ իմ շնորհակալությունը, որ մեր երկրի ՃՈ դուք կարողացաք դարձնել իրոք արհեստավարժ, մակարդակով և իր որակներով Վրաստանի ՃՈ ոչ մի բանով չզիճող ծառայություն։
Չնկատել այս ամենը և չգնահատել, նշանակում է լինել պրիմիտիվ չարախոս։
Հաջողություն եմ մաղթում Ձեզ 2017 թվականին Ձեր բոլոր նախաձեռնություններում պարոն Գեներալ-Գնդապետ»։