Ադրբեջանում ոստիկանները բռնության ու ծեծի են ենթարկել 44-օրյա պատերազմի մասնակցին. factor.am
Advertisement 1000 x 90

Ադրբեջանում ոստիկանները բռնության ու ծեծի են ենթարկել 44-օրյա պատերազմի մասնակցին. factor.am

Ադրբեջանում ոստիկանների կողմից Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակցի նկատմամբ բռնության հերթական դեպքն է գրանցվել։ Azadliq qezeti-ի փոխանցմամբ՝ Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Նահիդ Մամեդովը, որը հասարակական ակտիվիստ, բլոգեր Սամեդդին Մամեդովի որդին է, ծեծի ու բռնության է ենթարկվել Ջալիլաբադի շրջանի ոստիկանական բաժանմունքում։

Նշվում է, որ Նահիդ Մամեդովը հոր ձերբակալման դեմ բողոքի ակցիա է իրականացրել և ոստիկանությունում դաժան ծեծի ենթարկվել։ Մամեդովի հորը՝ Սամեդդին Մամեդովին, առևանգել ու ձերբակալել են բլոգում գրառումների և քաղաքական հայացքների համար։ Ընտանիքի անդամները նրանից լուր չունեն։

Նահիդ Մամեդովը համացանցում նաև տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տվել ոստիկանների կիրառած բռնության ու ծեծի հետքերը։ Ի դեպ, նշվում է, որ ոստիկանների կողմից ծեծի ենթակվելու նախորդ օրը հոր առևանգման կապակցությամբ Նահիդ Մամեդովը տեսանյութ է տարածել՝ ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Նշենք, որ օրերս Ադրբեջանում ոստիկանությունում կրկին ծեծի էին ենթարկել Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներին, որոնք բողոքի ակցիա էին անցկացրել Բաքվում Զիա Բունիաթովի անվան պողոտայում՝ փորձելով փակել այն։ Բողոքի պատճառը պողոտայի մոտ գտնվող փոքր շուկայի քանդումն ու մարդկանց վտարումն է։

Իրավապահները ներխուժել էին շուկայի տարածք և մոտ 30 հոգու բերման ենթարկել։ Բաժանմունքում ոստիկանները պատերազմի մասնակիցներին բռնության ու ծեծի էին ենթարկել։

factor.am