«Ռուբենը սեփական մարմնով ծածկել էր վիրավոր ընկերոջն ու նռնակի բեկորները վերցնելով իր վրա, անմահացել». Արամ Գևորգյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ռուբենը սեփական մարմնով ծածկել էր վիրավոր ընկերոջն ու նռնակի բեկորները վերցնելով իր վրա, անմահացել». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Գևորգյան Ռուբենը Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղից էր։ Առողջական խնդիրների պատճառով բանակ զորակոչվելը 2016 թվականից սկսած անընդհատ հետաձգվում էր։ 2019-ի ամառային զորակոչի վերջին օրը Ռուբենին այնուամենայնիվ զորակոչվում են բանակ և ծառայության է անցնում Արցախում՝ իր պապիկի հայրենիքում։

Պատերազմի առաջին օրվանից Ռուբենը ներգրավված էր մարտական գործողություններում: Հոկտեմբերի 9-ից տղան դադարում է կապի դուրս գալ հարազատների հետ։ Երեկոյան լուրերով ցուցադրում են մի ռեպորտաժը, որտեղ խոսվում է թշնամու խրամատ մտնելու, կենդանի ուժ, զենք, զինամթերք ոչնչացնելու մասին, ու մայրն այդ ռեպորտաժում ճանաչում է որդուն։ Զանգում, բոլոր հարազատներին հայտնում է, որ՝ տեսեք, Ռուբենիս են ցույց տալիս։ Ռեպորտաժում իրոք Ռուբենն էր խոսում, բայց ցավոք նա զոհվել էր նախորդ երեկոյան և դրա համար էլ դադարել էր կապի դուրս գալ…

Առաջադրանք կատարելու համար Ռուբենն առաջինն էր արձագանքել։ Գործողոթյունից վերադառնալիս նկատում է, որ ընկերներից մեկը հետները չի, ետ է գնում, օգնում վիրավոր ընկերոջը։ Ետդարձի ճանապարհին նրանց վրա նռնակ են նետում, նա մարմնով ծածկում է ընկերոջն ու բեկորները վերցնելով իր վրա, անմահանում…

Որդու զոհվելուց 6 ամիս անց Ռուբենի մայրը վերադարձավ Արցախ և աշխատանքի անցավ զորամասերից մեկում։ Այժմ զինվորներիի համար հաց է թխում։ Նրանց համար Արցախը պապիկի հայրենիք էր, հիմա` սրբատեղի, իսկ Մարտունին՝ որդու արյունով օծված վայր։ Նա երբեք չչարացավ, Արցախը չանիծեց, բայց որդու ցավին ավելացավ նաև պապիկի` Հադրութի շրջանի Տումի գյուղի կորուստը…

Հիշատակդ վառ, Ռուբեն ջան։ Հավերջ փառք քեզ»:



Նման նյութեր