Այժմ տեխնոլոգիան մշակման փուլում է: Սպասվում է, որ Apple սարքերը կստանան այն հաջորդ տարի։
Նոր ֆունկցիայի օգնությամբ սարքը կկարողանա որոշել, թե արդյո՞ք օգտատերը վթարի է ենթարկվել, և անհրաժեշտության դեպքում ավտոմատ կերպով հավաքել փրկարարների համարը, հայտնում է The Wall Street Journal-ը։ Ըստ աղբյուրի՝ նմանատիպ տարբերակ կարող է հայտնվել Apple Watch-ում։
Տարբերակը նախատեսված է iPhone-ի օգտատերերի անվտանգությունը պահելու համար: Հնարավոր է, որ այն աշխատի CarPlay-ի հետ միասին (կամ նրա վերահսկողության տակ): CarPlay-ը Apple-ի համակարգն է՝ Siri-ն և այլ ծառայություններ մեքենայի մեջ ինտեգրելու համար:
Ըստ լուրերի՝ նոր տարբերակի ինտեգրման շնորհիվ Apple-ը կկարողանա իրականացնել իր IronHeart նախագիծը, որը ներառում է սմարթֆոնի միացում մեքենայի կարգավորումներին այնպես, ինչպես HomeKit-ն այժմ կառավարում է որոշ տների խելացի բարձրախոսներն ու լուսավորությունը:
Մնում է տեսնել, թե Apple-ը որքան ճշգրիտ կկարողանա հայտնաբերել ավտովթարները և ինչպես կարող է տեղեկություններ հաղորդել դրանցում գտնվող մարդկանց վիճակի մասին: Verge-ի թղթակիցը կիսվել է իր անձնական փորձով. 2020 թվականի փետրվարին նա ընկել է սկուտերից՝ կրելով Apple Watch Series 4: Խելացի ժամացույցը պատրաստ է եղել շտապ օգնություն կանչել, բայց նա սեղմել է «Ես լավ եմ» կոճակը: Նրա հետ վերջերս ևս նման դեպք է պատահել՝ կապված ճամփորդության և ընկնելու հետ։ Նրա ձեռքին Apple Watch Series 7-ն է եղել, բայց այն ոչ մի կերպ չի արձագանքել կատարվածին։
Սիրարփի Աղաբաբյան