Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Կենտրոնական Վարչությունից տեղեկանում ենք, որ գործադրելով Համազգայինի Է պատգամավորական ժողովի որոշումներից մեկը՝ զարգացնել նոր սերնդի հայերենի ճանաչողությունն ու համացանցում հայերենի տարածումը, թողարկվել է նոր տառատեսակ՝ «ԱՐԴԻ» անունով: Տառատեսակը կարելի է օգտագործել մանկական հրատարակություններում, հատկապես հետևյալ տպագրական ծրագրերի համար՝ CorelDraw, QuarkXpress, Adobe InDesign, Adobe Illustrator, Adobe Photoshop, և այլն:
Տառատեսակի հեղինակները նաև հայտնում են, որ «ԱՐԴԻ» տառատեսակի օգտագործմամբ հայ երեխան հնարավորություն կստանա հայերեն տառերը տեսնել այնպես, ինչպես սովորել է դպրոցում, ինչպես նաև միանմանություն կստեղծվի թե՛ դպրոցական գրքերի, թե՛ դպրոցական ծրագրերին կից հրատարակությունների և թե՛ «ԱՐԴԻ» գործիքներում զանազան խաղերի համար օգտագործված տառատեսակների միջև:
«ԱՐԴԻ» տառատեսակը կարելի է ներբեռնել անվճար՝ հետևյալ հասցեով. http://www.hamazkayin.com/arti/։