Մոլերում ոստիկանները թաքնվում, ապա տուգանում են քաղաքացիներին. «Իրավունք»
Advertisement 1000 x 90

Մոլերում ոստիկանները թաքնվում, ապա տուգանում են քաղաքացիներին. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Ինչպես արդեն գիտենք` նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել հանրային բաց  տարածքներում պարտադիր դիմակ կրելու պարտադրանքը: Թեեւ աշխարհում` Հայաստանից բացի, որեւէ այլ երկրում, բաց տարածքում դիմակ կրելը պարտադիր չէ, սակայն Հայաստանի գործող իշխանությունները տարբերվելու եւ ինքնատիպ երեւալու մեծ բարդույթներ ունեն:

Թեեւ արդեն նշեցինք, որ նոյեմբերի 1-ից դիմակ կրելու պարտադրանքը բաց տարածքներում է, սակայն ոստիկանությունն առավել շատ փակ տարածքներում է «անակնակալ» մատուցում կիսաքաղց, թանկացումներին մի կերպ դիմացող «հպարտ» քաղաքացուն: Մեր հավաստի տեղեկություններով` օրինակ «Դալմա գարդեն մոլում» ոստիկանները թաքնվում են դռան հետեւում, ապա դիմակ չկրող քաղաքացիներին անմիջապես տուգանում:

Մեր աղբյուրը նշում է, որ առեւտրի սրահներում, դռան դիմաց անվտանգության աշխատակիցը մշտապես ջերմաչափում, ապա քաղաքացիներին հորդորում է դիմակ կրել, սակայն հիմա ոստիկաններն անվտանգության աշխատակիցներին թույլ չեն տալիս իրենց աշխատանքն իրականացնել, որպեսզի «դիմակազերծ» անեն քաղաքացիներին:

Սա այն դեպքում, երբ իշխանական Անդրանիկ Քոչարյանը պնդում է, թե լավ է անում, որ դիմակ չի կրում: Հետաքրքիր է, տուգանվե՞ց արդյոք Անդրանիկ Քոչարյանը, իհարկե` ոչ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունքը» թերթի՝ 12.11.21թ համարում։



Նման նյութեր