Անսթափ վարորդը պարեկներին փող է առաջարկել և բերման ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին
Advertisement 1000 x 90

Անսթափ վարորդը պարեկներին փող է առաջարկել և բերման ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին

Նոյեմբերի 12-ին, ժամը 02.00-ին, պարեկային ոստիկանները, ամրագոտին ամրակապած չլինելու համար վարչական արձանագրություն կազմելու նպատակով, Բագրատունյաց փողոցում կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Պարզվել է՝ 42-ամյա վարորդը եղել է անսթափ և չի ունեցել ավտոմեքենայի հաշվառման վկայագիր։ Նշված հանգամանքները ոստիկանների կողմից չարձանագրելու համար վարորդը նրանց փող է առաջարկել, ինչի համար բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն»,- ասված է հաղորդագրության մեջ։