Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի կողմից ակնհայտ սադրանքի հետևանքով 2021թ. նոյեմբերի 13-ին, ժամը 07:00-ի սահմաններում տեղի ունեցած դեպքի առթիվ Արցախի քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:
Այս մասին հայտնում են ԱՀ քննչական կոմիտեից, նշելով, որ տարվում է նախաքննություն: Դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություն կտրամադրվի:
Ավելի վաղ, Արցախի ԱԱԾ-ն հայտնել էր, որ նոյեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում: