Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․
«Ջերմուկի մոտակայքում թշնամու առաջխաղացման, դիվերսիայի, նոր բարձունքներ վերցնելու և առաջիկա հարձակման պատրաստվելու մասին խոսում էի դեռևս մայիսի 29-ին՝ 5,5 ամիս առաջ։
Այն ժամանակ ամբողջ իշխանական ռեժիմն իր կամակատար լրատվամիջոցներով ու անձնական օգտագործման փորձագետներով քարոզչական հարձակում սկսեցին, թե ինչու ես մարդկանց ապակողմնորոշում ու վախեցնում։
Ազգից ու հանրությունից Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն թաքցրեց, որ պայմանավորվել է ոչնչացնել Հայաստանի անվտանգային համակարգերը՝ դրանք աստիճանաբար թաքուն տալով թշնամուն։
Դիտեք մայիսի 29-ի տեսանյութը և համեմատեք այսօրվա իրողությունների հետ»: