«Մեր տարածաշրջանում համարյա 20 տարին մեկ պատերազմ է եղել». Միքայել Յալանուզյան
Advertisement 1000 x 90

«Մեր տարածաշրջանում համարյա 20 տարին մեկ պատերազմ է եղել». Միքայել Յալանուզյան

Լրագրող Միքայել Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից.

«Չգիտեմ ինչու՝ առավոտից մտքիս մեր տարածաշրջանի պատմական առանձնահատկություններն էին։ (Մտածում էի՝ գրեմ, չգրեմ, վերջը էսպես շատ համառոտ գրեցի)։ Երևի թե համարձակություն ունենամ ասելու, որ դրանք այլևս օրինաչափություն են, այսինքն՝ միշտ էլ էդպես է լինելու։

Մեր տարածաշրջանում մեծ վերապահումով խաղաղության ամենաերկար ժամակաշրջանները երկուսն են՝ 19-րդ դարում 1878-ից մինչև 1914-ը և Խորհրդային տարիները՝ 1920-ականի երկրորդ կեսից մինչև 1988-ը։ Հայրենական Մեծ պատերազմի շրջանը չեմ հաշվում, որովհետև բուն բախումներ Անդրկովկասում չեն եղել, թեև կես քայլ էինք հեռու դրանից։

Մնացած ամբողջ շրջանում համարյա 20 տարին մեկ պատերազմ է եղել։

Էդ համեմատաբար խաղաղ շրջանն էլ պայմանավորված էր նրանով, որ տարածաշրջանի հիմնական խաղացողներից մեկը թույլ էր, իսկ նրան հակընդդեմը՝ ուժեղ։ Հենց տեղերը փոխվում էին՝ պատերազմ էր սկսվում։ Եթե ավելի հետ գնանք, ապա ավելի հնում էլ է էդպես եղել՝ Հայաստանում խաղաղ էր, երբ Հռոմը, Բյուզանդիան, Պարթևստանը, Պարսկաստանը, արաբները և այլն, կամ թույլ էին կամ զբաղված ավելի հեռավոր պատերազմներով։

Պատմությունը մեզ ստիպում է յուրացնել մի պարզ ճշմարտություն՝ էս ռեգիոնում խաղաղ ապրել չի լինում։ Դարերով էդպես է եղել։ Ուստի մենք պետք է սովորենք մի քանի կարևոր բան (ու մեր հասարակությանը անընդհատ բացատրենք էս էդ բաները)՝

  1. Ապրել, պաշտպանվել և ստեղծագործել էս վերևում նշված պայմաններում,
  2. Շատ շտապ առաջիկա 10-15 տարում կառուցել արդար ու քաղաքացիական գիտակցություն ունեցող հասարակություն։ Առանց դրա չի լինի,
  3. Մենք պետք է հասկանանք, որ փոքր երկրները մեծերի միջև ընթացող պայքարում չտրորվելու շանս չունեն (ընդհանրապես չունեն), հետևաբար մեր քաղաքականությունը պետք է կառուցված լինի առանց կորուստների իրավիճակներից դուրս գալու վրա։ Իսկ սա շատ դժվար, բարձր կազմակերպվածություն և մեծ խելք պահանջող բան է,
  4. Էլի շատ բան կարելի է գրել էստեղ, կարող եք ավելացնել, ցանկության դեպքում»։

 



Նման նյութեր