Սա մեր պետության ամենանեղ կետն է։ Ադրբեջանը ձգտում է ճեղքել մեր պաշտպանությունը և հասնել միջպետական ճանապարհին, ապա միանալ Նախիջևանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող-վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը:
«Թշնամին ահա այս հատվածում է լայնածավալ հարձակում սկսել։
Սա մեր պետության ամենանեղ կետն է։ Ադրբեջանը ձգտում է ճեղքել մեր պաշտպանությունը և հասնել միջպետական ճանապարհին, ապա միանալ Նախիջևանին։ Սա այն է, ինչի մասին բազմիցս զգուշացրել է Իլհամ Ալիևը։
ՀՀ կառավարությունը խոստովանում է, որ հայկական կողմն ունի 10 զոհ։ Սա չէր լինի, եթե ամիսներ շարունակ փաշինյանական ռեժիմը թշնամուն չզիջեր մեր կարևոր ռազմավարական բարձունքները, ինչի շնորհիվ ադրբեջանցիներին հաջողվել է ավելի հարմար դիրքից հարձակում գործել։
Ի տարբերություն 2020-ի պատերազմի՝ չենք հավատում պաշտոնական հաղորդագրություններին և կանգնում ենք բացառապես մեր զինվորի կողքին»,- գրել է Հոխիկյանը։