«Էլի ու նորից սեղմված օղակ՝ Հայաստանի շուրջը.․․»․ Նազենի Հովհաննիսյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Էլի ու նորից սեղմված օղակ՝ Հայաստանի շուրջը.․․»․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իրInstagram-ում նոր գրառում է կատարել ՝ անդրադառնալով ՀՀ արեւելյան սահմանագոտում ծայրահեղ լարված իրավիճակին։

«Էլի զոհեր, էլի գերիներ։ Էլի ու նորից սեղմված օղակ՝ Հայաստանի շուրջը, ու թուրքը՝ ներսից, Երեւանի սրտում նստած կործանում է Հայաստանը վերջնական, թուրքն էլ դրսից իրեն օգնում է․․․ Ու ապատիան համընդհանուր․․․ իսկ ինչ-որ տեղ՝ սահմանին, շատ-շատ մոտ՝ կենաց ու մահու պայքար է, զոհվում են հանուն կյանքի․․․ իսկ իրականում, որ հետո պայքարով պահածը էլի «ստորագրի», ու վերջ․․․ առանց խնդրի անցնի առաջ․․․ իսկ մենք մնանք անհայրենիք, անորդի, անընտանիք, անարմատ․․․ անգո։ Հ․Գ․ ոչ խաղաղություն ունեցանք, ոչ պատերազմն ավարտվեց, ոչ էլ բան սովորեցինք։ Կորցնում ենք ու կորցնում․․․ մինչեւ վերջնական ցեղասպանություն։ Հետո կասեն, նա ո՞նց։ Այ հենց էսպես», – գրել է հաղորդավարուհին։



Նման նյութեր