Վարդան Մակարյանն իր էջում գրում է.
«Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 25-ին անցկացված նիստի ընթացքում որոշեց թույլատրել ՀՀ Ազգային ժողովին ձեռք բերել BMW 750Li xDrive LCI դասի ավտոմեքենա։ Կարևոր է ընդգծել, որ ավտոմեքենան ձեռք է բերվում Ազգային ժողովի նախագահի համար՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Ըստ որոշմանը կցված հիմնավորման` ծառայողական ավտոմեքենայի ձեռքբերումը որոշվեց իրականացնել պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ պահանջը տվյալ պահի դրությամբ համարվում է հրատապ: Թե ինչո՞վ է պայմանավորված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար նոր մեքենայի ձեռքբերման հրատապությունը՝ պարզ չէ։ Ամենագնաց այդ մեքենան ձեռք է բերվելու 90 մլն դրամով, ըստ որոշմանը կցված հիմնավորման` Ազգային ժողովին 2021թ.-ի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում տնտեսված ֆինանսական միջոցների հաշվին: Ի դեպ, հարցը ներառված էր նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում»։