Գլխավոր դատախազությունում ուսումնասիրում են ՔՊ-ականներ կողմից ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Արարատում գումարներ բաժանելու մասին հրապարակումը։ Այդ մասին Panorama.am-ին հայտնեցին դատախազությունից։
Հիշեցնենք, որ այսօր Yerevan.Today-ը գրել էր, որ նախօրեին Արտաշատում «ՔՊ»-ական քաղաքապետի թեկնածուն Կառլեն Մկրտչյանն է բաժանել մինչև 600 դոլար՝ իր ենթականերին՝ պրեմիայի անվան տակ: